Քեմբրիջի դքսուհի Քեթրինն առաջին անգամ կրել է իշխանուհիԴիանայի հայտնի խույրը, տեղեկացնում է Daily Express-ը: Արքայազնի կինը խույրով Բուքինգեմյան պալատում մասնակցել է դիվանագիտական ընդունելությանը Եղիսաբեթ II թագուհու և արքայական ընտանիքի անդամների հետ:
Հայաստանի հանրային ռադիոյի գործադիր տնօրեն Արմեն Ամիրյանը աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել՝ Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթին մասնակցելու նպատակով։
Իսպանիայի թագավորական ընտանիքի ամանորյա բացիկը այս տարի զարդարում են արքայադուստրերը՝ 10-ամյա Լեոնորը և 8-ամյա Սոֆյան դարձել են ամանորյա բացիկի կենտրոնական դեմքեր՝ Ֆելիպե թագավորի և Լետիսիա թագուհու բացակայությամբ:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հայտարարած նախնական տվյալների համաձայն՝ հանրաքվեի մասնակիցների մոտ 63 տոկոսը «այո» է ասել սահմանադրական փոփոխությունների նախագծին, 32 տոկոսը՝ «ոչ»։
«Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» հասարական կազմակերպության Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի սաների և ՀՀ առողջապահության նախարարության ներկայացուցիչների հանդիպման առանցքում համակարգում իրականացվող հակակոռուպցիոն միջոցառումներն էին:
Ոստիկանությունը արձագանքել է «Ոչ»-ի համատեղ շտաբի հայտարարությանը, ըստ որի՝ լրացուցիչ ցուցակները պետք է նախապես կազմվեին այն քաղաքացիների հայտերի հիման վրա, ովքեր քվեարկության օրը իրենց բնակավայրերում չէին կարող լինել:
Հյուսիսային պողոտայում բացվել է արդեն ավանդական դարձած «Սուրբ ծննդյան տոնավաճառը»: Այս մասին տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Պերմանենտ քաղաքական անկայունության ուրվականն է շրջում Բրիտանական երկրում: Վերջին վեց տարում փոխվեց հինգ վարչապետ, չնայած որ երկկուսակցական համակարգը երկրին երեք դար շարունակ քաղաքական կայունություն էր ապահովել...