Մենք, իհարկե, արդեն սովորել ենք, որ ՉԺՀ-ն կանոնավորապես առաջատար դիրքեր է նվաճում ամենատարբեր և նույնիսկ անսպասելի ոլորտներում։ Ահա և վերջերս պարզվեց, որ վերջին տարիներին Չինաստանը դարձել է գինու՝ աշխարհի խոշորագույն սպառողներից, ինչպիսիք են Իտալիան և Ֆրանսիան։
Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր Միքայել Նարիմանյանի նախաձեռնությամբ «Հերացի» հիվանդանոցային համալիրի պոլիկլինիկայում ԵՊԲՀ պրոֆեսորների կողմից իրականացվում են անվճար բժշկական խորհրդատվություններ:
Առաջին հայը, ում հետ ես հանդիպել և զրուցել եմ ցեղասպանության մասին, Լիբանանից էր, ԱՍԱԼԱ-ի մարտիկ՝ երկու բարձրագույն կրթությամբ՝ գրել է «Huffington Post»-ի բլոգեր Ջանկարլո Կապոցցոլին «Հիմա ո՞վ է հիշում հայերի կոտորածի մասին» հոդվածում:
Հիմնադիր խորհրդարանի հայտարարություն է տարածել 2015 թ. հունվարի 31-ի Բերձորի մոտակայքում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ. «2015 թ. հունվարի 31-ին Բերձորում տեղի ունեցած ոճրագործությունը երևանյան ռեժիմի և նրա ստեփանակերտյան մասնաճյուղի կողմից նախապես մշակված լայնածավալ ահաբեկչական պլանի առաջին ակտիվ գործողությունն էր:
Երևանի բազմաթիվ կանգառներում հանվել են ուղղորդող ցուցանակները,
քաղաքապետարանից պարզաբանել են. «Երթուղիների փոփոխություններով պայմանավորված՝ մայրաքաղաքի որոշ կանգառներում հնարավոր է, որ ժամանակավորապես հանվեն ցուցանակները և ճշգրտելուց հետո տեղադրվի թարմ տարբերակը»:
Հորդանանի թագուհին ու թագավորը ցավակցել են հորդանանցի զինվորի ընտանիքին, որը իսլամիստների դաժան հաշվեհարդարի զոհն էր դարձել՝ հայտնել է Daily Mail-ը: Թագուհի Ռանիան՝ արցունքն աչքերին, մխիթարել է օդաչուի այրի Անվար Թարաունեին:
2015-ի հունվարին 2014-ի դեկտեմբերի համեմատ հանրապետությունում արձանագրվել է պարենային ապրանքների 4,5% գնաճ՝ պայմանավորված սուրճի, թեյի, կակաոյի՝ 5,9 %, մրգի՝ 8,4 %, բանջարեղենի և կարտոֆիլի ապրանքախմբերի 14,0 % գնաճով՝ ցուցանիշը հրապարակել է Ազգային վիճակագրական ծառայությունը:
TRIPP նախագիծը, որը հայտնի է նաև «Զանգեզուրի միջանցք» անվամբ, առաջ է շարժվում։ Ստեղծվել է առանձին «TRIPP+» ներդրումային հիմնադրամ՝ 200 միլիոն դոլար կապիտալով, որը նախատեսված է տարածաշրջանում տարբեր տրանսպորտային նախագծերի ֆինանսավորման համար։ Ինչպես ասում են ռեժիմի ներկայացուցիչները, դա Հայաստանին բարգավաճում կբերի...