Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 
  • Շանթ Հարությունյանի որդու պատժաչափը արտառոց նախադեպ է. ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմ

    Շանթ Հարությունյանի որդու պատժաչափը արտառոց նախադեպ է. ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմ

    27.09.2014| 13:25
    ԵՄ ԱլԳ ՔՀՖ (Արևելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի) Հայաստանի ազգային պլատֆորմը հանդես է եկել հայտարարությամբ, որում մասնավորապես ասվում է.
  • Օգնենք եզդիներին

    Օգնենք եզդիներին

    27.09.2014| 12:39
    «Օգնիր եզդիներին» քաղաքացիական նախաձեռնությունը կազմակերպում է մարդասիրական օգնության հավաքագրում Իրաքի հյուսիսում իսլամիստական զինված ուժերի կողմից բռնություների ենթարկված և փախստական դարձած եզդի ժողովրդին ուղարկելու համար:
  • Էբոլան արդեն 3000 մարդու կյանք է խլել

    Էբոլան արդեն 3000 մարդու կյանք է խլել

    27.09.2014| 11:57
    Արևմտյան Աֆրիկայի երկրներում Էբոլայի զոհերի թիվն անցել է 3000-ից: Այս մասին հաղորդել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը: Զոհերի թիվը հասել է առնվազն 3091-ի, որից 1830-ը գրանցվել է միայն Լիբերիայում: ԱՀԿ տվյալներով՝ արձանագրվել է Էբոլայի վարակի առնվազն 6574 դեպք:
  • Սահմանամերձ գյուղերը ազատվեցին հարկերից

    Սահմանամերձ գյուղերը ազատվեցին հարկերից

    26.09.2014| 18:11
    ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Սահմանամերձ գյուղական համայնքներում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին» ՀՀ օրենքի նախագծին, ևս ութ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքների նախագծերի փաթեթին:
  • Հիվանդանոցը տուն չի դառնում

    Հիվանդանոցը տուն չի դառնում

    26.09.2014| 15:55
    Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակն այսօր ներկայացրեց «Մարդու իրավունքների վիճակը ՀՀ նյարդահոգեբուժական բուժհաստատություններում 2013 թ.: Հիվանդանոցը երբեք չի կարող տուն դառնալ... ոչ ոքի համար» զեկույցը, որը պատրաստվել է Բաց հասարակության հիմնադրամների աջակցությամբ:
  • Պայքարի դեֆիցիտի վնասները

    Պայքարի դեֆիցիտի վնասները

    26.09.2014| 15:52
    Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի հեռակա ուսուցման ընդունելության պատասխանատու քարտուղար Մկրտիչ Ղուկասյանը կաշառք ստանալու պահին ձերբակալվել է: Նույն համալսարանում հեռակա ուսուցմամբ ընդունվելու հարցը դրական լուծելու դիմաց նա քաղաքացուց պահանջել և ստացել է 1700 ԱՄՆ դոլար կաշառք: ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311/1 հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով: Այս մասին հաղորդել է ԱԱԾ մամլո կենտրոնը:
  • Ինտելեկտի ու հոգեկերտվածքի մրցույթ

    Ինտելեկտի ու հոգեկերտվածքի մրցույթ

    26.09.2014| 12:01
    «Բարեպաշտ սերունդ» հիմնադրամը, որի հիմնադիրը հայտնի գործարար Բարսեղ Բեգլարյանն է, այս օրերին անցկացնում է պետական բուհերի բարձր կուրսերի ուսանողների ուսման վարձերի հատկացման հայտերի մրցույթ: 160 հայտից մրցութային հանձնաժողովը կընտրի 40-50-ը:
  • Լսելու միակ հնարավորությունը չլսող երեխաների համար

    Լսելու միակ հնարավորությունը չլսող երեխաների համար

    26.09.2014| 11:57
    Պրոֆեսոր Էռնստ Լենհարդի անվան գերմանական հիմնադրամի շնորհիվ լսողական խնդիրներ ունեցող 3-ամյա Սևակ Ղազարյանը շատ շուտով կվիրահատվի ու կսկսի լսել։ Երեխայի մոտ ախտորոշվել է ծանրալսության 4-րդ աստիճան։ Սա այն աստիճանն է, երբ լսողական սարքերն այլևս չեն կարող օգնել։
  • Կարեն ԹՈՒՄԱՆՅԱՆ. Սփյուռքահայության պարագայում կա մի մեծ «բայց»... «Հարթակ»

    Կարեն ԹՈՒՄԱՆՅԱՆ. Սփյուռքահայության պարագայում կա մի մեծ «բայց»... «Հարթակ»

    26.09.2014| 00:55
    Սփյուռք ունեցող ազգերի և սփյուռքի հիմնախնդիրների շարքում առաջին տեղում ազգապահպանման խնդիրն է: Հեռու չգնանք, վերցնենք հրեաների օրինակը. ինչպես ասում են, նույնիսկ երկրագնդի ամենահեռավոր անկյուններում ապրող մեծահարուստ հրեաների մեջ գրեթե չկա մեկը, ով գոնե օրվա 1/3 մասը չմտածի Իսրայելի և իսրայելցիների զարգացման մասին և տարբեր առիթներով, առանց վարանելու տարատեսակ օգնություն չցուցաբերի իր երկրին:
  • 2015-ին աճ է նախատեսվում

    2015-ին աճ է նախատեսվում

    26.09.2014| 00:38
    Սեպտեմբերի 25-ին կառավարությունը 2015-ի պետբյուջեի նախագիծը որոշեց բարով-խերով ուղարկել ԱԺ։ Նկատենք, որ այս պահին պետբյուջեի նախագծով նախատեսվում է թոշակների և աշխատավարձերի բարձրացում, ինչը գուցե և հավանական է, քանի որ եկամտային և ծախսային հատվածը 2014-ի համեմատ ևս ավելի է։ Նախատեսված է ՀՆԱ-ի 4,1 % աճ։