Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 
  • Հայաստան-Սփյուռք 5-րդ համաժողովի հայտարարությունը

    Հայաստան-Սփյուռք 5-րդ համաժողովի հայտարարությունը

    22.09.2014| 10:49
    «Հայաստան-Սփյուռք 5-րդ համաժողովը, որը կայացավ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախաշեմին, վերստին հաստատեց, որ Հայաստան-Արցախ-Սփյուռք գործակցության հետագա ընդլայնումն ու զարգացումը նպաստում է համազգային առաջնահերթությունների հստակեցման և իրականացման գործընթացին, հայ ժողովրդի անվտանգ գոյատևմանը, ազգային շահերի ու նպատակների շուրջ հայության համախմբմանը:
  • Լեյլա Յունուսը՝ Սախարովի անվան մրցանակի հավակնորդ

    Լեյլա Յունուսը՝ Սախարովի անվան մրցանակի հավակնորդ

    21.09.2014| 12:05
    Հայաստանի օգտին լրտեսության մեջ մեղադրվող ադրբեջանցի իրավապաշտպան Լեյլա Յունուսը Եվրոպական խորհրդարանի կողմից շնորհվող Սախարովի անվան ամենամյա հեղինակավոր մրցանակի հավակնորդներից մեկն է, տեղեկացնում են եվրոպական այս կառույցի ներկայացուցիչները:
  • Էբոլան դեռևս մոլեգնում է

    Էբոլան դեռևս մոլեգնում է

    20.09.2014| 11:42
    Սիերա Լեոնեի բնակիչներին արգելել են առավոտյան ժամը 7-ից մինչև երեկոյան ժամը 7-ը տնից դուրս գալ: Հայտարարված եռօրյա կարանտինը նախատեսված է Էբոլա վիրուսի տարածումը երկրում կանխելու համար:
  • Երիտասարդական նոր փառատոն

    Երիտասարդական նոր փառատոն

    19.09.2014| 17:15
    Վաղը «Սիրահարների այգում» («Պողոսյան պարտեզներ») տեղի կունենա «Yerevan 2.0» քաղաքային երիտասարդական փառատոնը:
  • Դատապարտում են հակամարդկային ազատազրկումը

    Դատապարտում են հակամարդկային ազատազրկումը

    19.09.2014| 16:23
    Երիտասարդ պահպանողականների միությունը տարածել է հետևյալ հայտարարությունը, որը ներկայացնում ենք ստորև: Երիտասարդ պահպանողականների միությունը շնորհավորում է Շանթ Հարությունյանին և նրա զինակիցներին Հայաստանի Հանրապետության անկախության տոնի առթիվ։ Շանթ Հարությունյանի նախաձեռնած «Ես սկսում եմ հեղափոխություն» շարժումը կենսունակ արժեհամակարգի կրող ազատ մարդու հայրենիք ձևավորելու հավակնող շարժում է:
  • Սպասենք մինչև երկուշաբթի՞

    Սպասենք մինչև երկուշաբթի՞

    19.09.2014| 14:50
    Անկախության օրվանից՝ սեպտեմբերի 21-ից, ընդամենը մեկ օր անց՝ սեպտեմբերի 22-ին, Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում կշարունակվի Հայաստանի անկախության և ինքնիշխանության համար պայքարող Շանթ Հարությունյանի և նրա համախոհների դատավարությունը: Նախատեսվում է, որ այդ օրը ճառերով հանդես կգա պաշտպանական կողմը:
  • Քաղաքացիական նախաձեռնությունները՝ որպես հասարակության շարժիչ ուժ

    Քաղաքացիական նախաձեռնությունները՝ որպես հասարակության շարժիչ ուժ

    19.09.2014| 14:44
    Սեպտեմբերի 19-ը Քաղաքացիական հասարակության օրն է։ Օրվա առիթով տեղի ունեցած ասուլիսում «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանն ասել է, թե իշխանությունները միշտ դեմ են լինելու քաղաքացիական հասարակություններին, սակայն վերջիններս պետք է զարգանան ի հեճուկս իշխանությունների:
  • «Ահաւասիկ իմ վէրքերը»

    «Ահաւասիկ իմ վէրքերը»

    19.09.2014| 11:51
    Մեր գիւղն ունէր եկեղեցի, ուսումնարան՝ առանց շէնքի: 150 տուն հայեր էինք և մի քանի տուն էլ քիւրտեր, որոնք բռնի կերպով մեզ դրացի դառան վերջին տարիները:
  • Մեր հերոսները մեր սրբությունն են

    Մեր հերոսները մեր սրբությունն են

    19.09.2014| 11:49
    Մեզ պարտադրված Արցախյան գոյամարտը մեր նորօրյա Ավարայրն ու Սարդարապատն է։ Գոյամարտը համայն հայության արժանապատվության և մարդկային իրավունքի արդարացի հաղթանակն էր։ Հայ ազատամարտիկները, զորացած հաղթանակի հավատով, մարտնչում էին «իմացյալ մահը անմահություն է» գիտակցությամբ։
  • Մայրաքաղաքի բոլոր ծառերը պետք է «բողոք» գրեն

    Մայրաքաղաքի բոլոր ծառերը պետք է «բողոք» գրեն

    19.09.2014| 11:41
    Երևանի կանաչ հատվածի պահպանումն ու դրա պատշաճ մշակումը քաղաքային իշխանություններին, մեղմ ասած, այնքան էլ չի հաջողվում: Մի կողմից՝ այն կրճատվում է ի հաշիվ էլիտար կառույցների կամ ժամանցային օբյեկտների, մյուս կողմից էլ եղածը համապատասխան ուշադրության չի արժանանում: