-
08.06.2014|
13:34
Փարիզում սիրահար զույգերն ավանդույթ ունեն՝ քաղաքի կամուրջներից մեկի վրա կախել խորհրդանշական կողպեք: Փարիզում կա ավելի քան 700 հազար կողպեք՝ գրում է The Guardian-ը:
-
08.06.2014|
13:31
Հայաստանում ներգնա զբոսաշրջությունը 3 անգամ կրճատվել է՝ ասել է սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը՝ համեմատելով խորհրդային տարիների հետ։
-
07.06.2014|
22:47
Դոնորների միջազգային օրվան ընդառաջ՝ հունիսի 12-ին, ժամը 10.00, «Օգնենք հայ մանուկներին» բարեգործական ՀԿ-ն Ռ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում կազմակերպում է հերթական արյունատվական ակցիան:
Կամավոր անհատույց արյան դոնորությունն առողջ ապրելակերպի բաղադրամաս է, մարդասիրական քայլ և հասարակության հանդեպ բարոյական պարտք:
-
06.06.2014|
21:38
Այսօր Երևանի ավագանու «Բարև, Երևան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը նամակ է հղել քաղաքապետ Տարոն Մարգարյանին, որի բովանդակությունը ներկայացնում ենք ստորև.
-
06.06.2014|
15:57
Առողջապահության նախարարությունը օրենքի նախագիծ է մշակել, որով առաջարկվում է պտղի` մինչեւ 30 շաբաթական դառնալը, բժիշկներին արգելել ծնողներին հայտնելու երեխայի սեռը: ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի գործադիր ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանն այսօր տեղի ունեցած քննարկման ժամանակ հայտարարել է, որ Հայաստանում տարեկան սեռով պայմանավորված պտղի` 1500 արհեստական ընդհատում է տեղի ունենում:
-
06.06.2014|
14:28
Այսօր «Հայացք» մամուլի ակումբում մարզահամերգային համալիրի շուրջ բարձրացված աղմկահարույց իրավիճակի կապակցությամբ ասուլիս էին հրավիրել մարզահամերգային համալիրի ներկայացուցիչներ Կորյուն Գրիգորյանը, Մարիա Խաչատրյանը և գործով փաստաբան Արմինե Հակոբյանը:
-
06.06.2014|
14:14
Մոսկվայում պետական համապատասխան գերատեսչության աշխատակիցները ներկայացրել են այն թեստերի նմուշները, որոնք պետք է պարզեն աշխատանքային միգրանտների գիտելիքները ռուսաց լեզվի, պատմության և օրենսդրության վերաբերյալ: 2016-ից սկսած յուրաքանչյուր օտարերկրացի, ով ցանկանում է ՌԴ-ում աշխատել, պետք է ունենա այդ գիտելիքները հաստատող սերտիֆիկատ:
-
06.06.2014|
13:24
«Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը թույլ է տվել «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի 3-րդ մասի 5-րդ կետով նախատեսված էթիկայի կանոնի խախտում, այն է` չի ցուցաբերել հարգալից վերաբերմունք այն անձանց նկատմամբ, որոնց հետ շփվել է իր լիազորություններն իրականացնելիս»,-ասվում է ԱԺ էթիկայի հանձնաժողովի` մայիսի 23-ին կայացրած թիվ 13Ա որոշման եզրակացության մեջ:
-
06.06.2014|
00:22
Էլեկտրաէներգիայի թանկացումը հանրության շրջանում հերթական բողոքի ալիքն է բարձրացնելու: Ինչ պատճառաբանություն էլ «թանկացնողները» ներկայացնեն, ակնհայտ է, որ այս քայլը չի «տեղավորվում» առկա սոցիալ-տնտեսական իրավիճակում:
-
05.06.2014|
16:07
Ռուսաստանում բողոքի խաղաղ ցույցերն ամբողջովին վտանգված են. այս եզրահանգմանն է եկել Amnesty International իրավապաշտպան կազմակերպությունը իր` «Իրավունք, այլ ոչ թե հանցագործություն. Ռուսաստանում ազատ հավաքներ անցկացնելու իրավունքը ոտնահարվում է» վերնագրված զեկույցում: