-
02.06.2014|
17:17
ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Մոսկվա: Երկօրյա այցի շրջանակում նախարարը կհանդիպի Ռուսաստանի Դաշնության առողջապահության նախարար Վերոնիկա Սկվորցովայի հետ, որի ընթացքում կքննարկվեն երկու երկրների առողջապահության նախարարությունների միջև կնքված համաձայնագրի շրջանակում համագործակցության զարգացման հեռանկարները և այլ հարցեր:
-
02.06.2014|
16:03
Էլեկտրաէներգիայի սակագինը կարող է բարձրանալ: Այս մասին այսօր ԱԺ-ում ակնարկել է էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Արա Սիմոնյանը:
-
02.06.2014|
12:25
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի 2014թ. մայիսի 30-ի որոշումով արգելվել է «ԹԱՄԱՐԱ» ՍՊԸ-ի կողմից «Քսան կոպեկ», «Կարմեն» և «Թթվասեր 200գր.» արտադրատեսակների արտադրությունը:
-
01.06.2014|
14:34
Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը երեկ այցելել է նախարարության Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ:
-
01.06.2014|
14:26
Ըստ www.ombuds.am կայքի՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա նախօրեին օմբուդսմեն Կարեն Անդրեասյանն այցելել է մանկատների շրջանավարտներին, որոնք հանգրվանել են «Մեր տուն» հասարակական կազմակերպությունում: 2005 թվականից այս կազմակերպությունը իր խնամքն է տրամադրում մանկատան շրջանավարտ այն աղջիկներին, ովքեր չունեն բնակվելու վայր և պետք է շարունակեն ուսումը:
-
01.06.2014|
11:56
Երաժշտություն, երիտասարդական ակտիվություն, լավ ժամանց և ծխախոտի վնասակար ազդեցության մասին հարուստ նյութ. մայիսի 31-ին այս տրամադրություններով անցկացվեց «Եղիր ազատ առանց ծխախոտի» խորագրով համերգային ծրագիրը:
-
31.05.2014|
22:42
Հունիսի 1-ին «Տերյան» մշակութային կենտրոնի նախաձեռնությամբ կմեկնարկի «Արվեստը մանուկների աչքերով» ծրագիրը, կներկայացվեն հայկական ավանդական հագուստներ, երգ ու պար, երեխաների համար՝ տեղում կկազմակերպվեն վարպետության դասեր, «Ստվերների թատրոնը» կներկայանա իր նոր ներկայացումներով: Հատուկ հրավերով միջոցառմանը ներկա կլինեն նաև սիրիահայ երեխաներ:
-
31.05.2014|
22:40
Մայիս 31-ին՝ Ծխելու դեմ պայքարի համաշխարհային օրը, ՀՀ Պաշտպանության նախարարությունում «Առողջ զինվոր` առանց ծխախոտի» ծրագրի շրջանակներում անցկացվեց ՀՀ Զինված ուժերում ծխելու վնասակարության և դրա հաղթահարման ուղիներին նվիրված կլոր-սեղան քննարկում:
-
31.05.2014|
12:42
Ավստրալիայի և Ֆիլիպինների հետազոտողները հայտնաբերել են մի բույս, որն իր մեջ կարողանում է կուտակել նիկել: Գիտնականների հայտնաբերած բույսը` Rinorea niccolifera, ունի 1,5-1,8 մետր բարձրություն , 3-13 սմ տրամագիծ և մեկսանտիմետրանոց փոքր պտուղներ:
-
31.05.2014|
12:40
Ամերիկացի փորձագետների վերջին ուսումնասիրությունները ցույց են տվել, որ երջանիկ մարդիկ շատ քիչ ժամանակ են ծախսում հեռուստաէկրանի առջև, իսկ դժբախտ մարդիկ չափազանց հաճախ են հեռուստացույց դիտում: