-
10.06.2014|
11:19
Երկու օրից Բրազիլիայում մեկնարկում է ֆուտբոլի աշխարհի հերթական առաջնությունը: Ասել է թե՝ մեկ ամիս շարունակ հնարավորություն կունենանք դիտելու աշխարհի ուժեղագույն ընտրանիների խաղերը, հաղորդակից լինելու բացառիկ գեղեցիկ այս մարզաձևի հմայքին:
-
09.06.2014|
11:16
Ստավանգերում ընթացող շախմատային գերմրցաշարի հինգերորդ տուրի կենտրոնական հանդիպումը Մագնուս Կառլսեն-Լևոն Արոնյան պարտիան էր: Մինչ այս հանդիպումը կողմերն ունեին հիսուն տոկոսանոց արդյունք:
-
07.06.2014|
11:33
Երևանի քաղաքապետարան-մասնավոր հատված համագործակցության շրջանակում հունիսի 8-ին երրորդ տարին անընդմեջ մայրաքաղաքում կանցկացվի «Երևան. բիզնես-վազք 2014» վազքի մրցույթը: Ծրագիրն իրականացվում է «Austrian Airlines» և «Օրանժ ֆիթնես» ընկերությունների հետ համատեղ, «Royal Tulip Grand Hotel Yerevan» և «Best Western Congress» հյուրանոցների աջակցությամբ:
-
06.06.2014|
12:24
«Ժայռ» ՀԵՀԿ-ը տեղեկացնում է, որ այս շաբաթ օրը` ժամը 14:00-ին, քաղաքապետարանի հարևանությամբ գտնվող նախկին Կոմայգու տարածքում կանցկացվի Վինգ- Չունի՝ հնագույն ու քիչ հայտնի մարտարվեստներից մեկի ցուցադրական ելույթը և բաց դասը՝ «Տարբերվի՛ր. Եղի՛ր համարձակ» կարգախոսով, ֆլեշ-մոբերի շարքի շրջանակում:
-
06.06.2014|
12:09
Ստավանգերի շախմատային գերմրցաշարի երկրորդ տուրում Լևոն Արոնյանը գեղեցիկ ոճով հաղթանակ տարավ Սերգեյ Կարյակինի նկատմամբ ու երկու տուրից հետո ունի 1,5 միավոր (առաջինում ոչ-ոքի է խաղացել նորվեգացի Սիմեն Ագդեստեյնի հետ):
-
06.06.2014|
12:06
ՈՒիլյամս քույրերի, Լի Նայի, Ագնեշկա Ռադվանսկայի, Անա Իվանովիչի, Կարոլինա Վոզնյացկու անհաջողություններից հետո նշանավոր «Ռոլան Գարոսում» անհավանականորեն մեծացել են համաշխարհային վարկանիշային աղյուսակի ութերորդ հորիզոնականում գտնվող Մարիա Շարապովայի հնարավորությունները: Ռուս թենիսիստուհին իր վերընթացը շարունակեց նաև մեկ քառորդում:
-
06.06.2014|
12:05
Տասը երկրի պատվիրակների մասնակցությամբ հունիսի չորսին Չեխիայում մեկնարկել է բռնցքամարտի միջազգային ավանդական մրցաշարը: Մեր մարզիկներից երեքն արդեն իսկ ունեցել են առաջին մրցելույթը:
-
06.06.2014|
12:03
Ինչպես հայտնի է, օրերս մեկնարկելիք ֆուտբոլի աշխարհի առաջնությանը ժամանակակից ֆուտբոլի մեծագույն աստղերից մեկի՝ պորտուգալացի Քրիշտիանու Ռոնալդուի չմասնակցելու հավանականությունը բավական մեծ է:
-
06.06.2014|
11:59
Մեկնարկելիք ֆուտբոլի աշխարհի առաջնությունում հաղթելն ամեն մի թիմի բյուրեղյա երազանքն է, ու դա ոչ միայն պատմության մեջ հիշվելու առումով: Այդ հաղթանակի համար սահմանված են խրախուսական բազմաթիվ մրցանակներ, որոնց մեջ պակաս դեր չունի խնդրի ֆինանսական կողմը, որով երկրներն ու նրանց ֆեդերացիաները փորձում են լրացուցիչ լիցք հաղորդել իրենց մարզիկներին:
-
06.06.2014|
11:57
Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին հանդիպում է ունեցել ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսի հետ, քննարկել ամառային տրանսֆերային պատուհանում վարելիք քաղաքականության հարցերը: