-
14.04.2014|
16:33
Եվրոպական ֆուտբոլային գերտերությունների առաջնություններից առանձնակի լարվածությամբ են առանձնանում հատկապես անգլիականն ու իսպանականը, որտեղ չեմպիոնության համար պայքարը սպառնում է շարունակվել մինչև վերջին տուրը:
Անգլիայի առաջնությունում թեպետ տուրը փոփոխություններ չմտցրեց առաջատար եռյակի դասավորությունում, սակայն չափազանց կարևոր էր ուժերի հարաբերակցությունը որոշելու տեսանկյունից:
-
12.04.2014|
22:50
Շնորհիվ գերծանրքաշային Ռուբեն Ալեքսանյանի, ծանրամարտի հայ երկրպագուներիս համար գեղեցիկ ավարտ ունեցավ Եվրոպայի առաջնությունը: Տևական ընդմիջումից հետո ելնելով մեծ մրցահարթակ` մեր հսկան կարողացավ սեփականացնել թե հրում վարժության (246 կգ) և թե երկամարտի արծաթը (436 կգ):
-
11.04.2014|
13:34
Վերջ: Չեմպիոնների լիգայի մեկ քառորդի պատասխան խաղերն էլ կայացած իրողություն են: Ով տուն պիտի գնար` գնաց, ով ձին նախապատրաստել էր երկար ճանապարհի՝ անցնելիքն է անցնելու:
-
10.04.2014|
18:13
Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում տղամարդկանց ազգային ընտրանու մասնակցությունը վատ չես համարի, մանավանդ եթե նկատի ունենանք վերջին տարիներին հայկական ծանրամարտը համակած ճգնաժամը: Առաջին ծիծեռնակը եղավ 56 կգ քաշային կարգում հանդես եկած Սմբատ Մարգարյանը` երկամարտի բրոնզով (256 կգ) ու պոկում վարժության ոսկով (147 կգ):
-
10.04.2014|
11:44
Ապրիլի 8-9-ը Հայաստանի ուսանողական 15-րդ մարզական խաղերի շրջանակներում կայացել է սեղանի թենիսի մրցաշարը, որին մասնակցել են տղաների 12 և աղջիկների 8 թիմեր՝ ՀՀ տարբեր բուհերից։ Ընդհանուր առմամբ, ուժերը չափել է շուրջ 80 ուսանող՝ ինչպես պրոֆեսիոնալ, այնպես էլ՝ ոչ պրոֆեսիոնալ։
-
09.04.2014|
14:18
69 կիլոգրամ քաշային կարգում նախօրեին Վանիկ Ավետիսյանի նվաճած մեծ և փոքր արծաթե մեդալներից հետո երեկ մրցահարթակ ելավ Հայաստանի ազգային հավաքականի վերջին տարիների լիդեր Տիգրան Մարտիրոսյանը, ում ընկերակցում էր նույն 77 կգ քաշային կարգում հանդես եկած Առաքել Միրզոյանը:
-
08.04.2014|
12:07
Ֆուտբոլի Հայաստանի առաջնության քսաներորդ տուրը նույնպես հաղթական եղավ «Բանանցի» համար: Թեև «Գանձասարի» հետ հանդիպումում արձանագրվեց նվազագույն հաշվով առավելություն՝ 1:0, այդուհանդերձ այն վերջին վեց խաղում «Բանանցի» վեցերորդ անընդմեջ հաղթանակն էր, ինչն էլ թիմին հնարավորություն տվեց ընդհուպ մոտենալու առաջատար «Արարատին»:
-
08.04.2014|
12:05
Մրցաշրջանի ավարտին Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Դիեգո Լոպեսը կլքի ակումբը: Պատճառը, ըստ նրա, հոգեբանական այն ահռելի ճնշումն է, որ կա իր անձի նկատմամբ:
-
08.04.2014|
12:05
Իսրայելում մեկնարկած ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում իսկապես ուրախացրեց 56 կգ քաշային կարգը ներկայացրած Սմբատ Մարգարյանի մրցելույթը: Պոկումում (109 կգ, 10-րդ տեղ) ունենալով բավականին միջին մասնակցություն` Սմբատը կարողացավ իրեն լավագույնս դրսևորել երկրորդ՝ հրում վարժությունում, որտեղ ավանդապես ուժեղ է:
-
08.04.2014|
12:04
Ֆիննական Վանտաա քաղաքում ավարտվեց ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը: Ընդհանուր հաշվարկով մեր ըմբիշները նվաճեցին հինգ մեդալ, որից մեկը` ոսկե, երկուսն` արծաթե, երկուսը` բրոնզե: Մեդալային այս պաշարում անշուշտ բացառիկ էր գյումրեցի 98 կգ քաշային ըմբիշ Արթուր Ալեքսանյանի ներդրումը, ով մի շնչով հաղթեց բոլոր մրցակիցներին ու դարձավ աշխարհամասի չեմպիոն: