-
29.11.2013|
11:52
Հավաքականի գլխավոր մարզչի փնտրտուքների մեջ Հայաստանի ֆուտբոլի ազգային ընտրանին նոյեմբեր ամսին թեև հանդիպումներ չանցկացրեց, սակայն դա չխանգարեց առաջադիմելու ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում, որտեղ մենք արդեն երեսունչորսերորդ հորիզոնականում ենք:
-
29.11.2013|
11:50
Չեմպիոնների լիգայի խմբային հանդիպումների հինգերորդ տուրի խաղային երկրորդ օրն աչքի ընկավ բացառիկ արդյունավետությամբ` երեսունվեց գոլ ութ խաղում, ինչը նշանակում է միջինը չորսուկես գոլ: Ֆուտբոլասերի համար գոլային նման հրավառությունը կատարյալ ցնծություն է, հատկապես եթե այն արձանագրվում է ոչ իր երկրպագած թիմի դարպասում: Սակայն ֆուտբոլային երկրորդ օրվա հանդիպումների տեսությունը առժամանակ առկախենք, որովհետև նախօրեին ելույթ էր ունենում «մեր» «Բորուսիան»:
-
28.11.2013|
21:48
Մինսկում տեղի է ունեցել Անկախ պետությունների համագործակցության անդամ երկրների երիտասարդության հարցերով Խորհրդի նիստը: Նիստի աշխատանքներին մասնակցել է խորհրդի անդամ, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Արսեն Քարամյանը:
-
27.11.2013|
12:24
Նոյեմբերի 29-ից դեկտեմբերի 4-ը Բրազիլիայում կայանալիք դպրոցական մարզիկների համաշխարհային 13-րդ գիմնազիադային մասնակցելու նպատակով Բրազիլիա է մեկնել Հայաստանի դպրոցականների մարզական պատվիրակությունը:
Խաղերի ծրագրում ընդգրկված են 8 մարզաձևեր, Հայաստանը ներկայացուցիչները հանդես կգան հինգ մարզաձևերում՝ շախմատ, լող, աթլետիկա, մարմնամարզություն և ձյուդո:
-
26.11.2013|
10:56
Հայաստանի ֆուտբոլի առաջնության բարձրագույն խմբի տասներեքերորդ տուրում գրանցվել են հետևյալ արդյունքները. 3։0 հաշվով «Արարատը» հաղթել է «Ալաշկերտին» ու քսանյոթ միավորով վստահորեն գլխավորում է աղյուսակը, նույն 2:1 հաշվով «Շիրակը» պարտության է մատնել «Փյունիկին» «Գանձասարը»՝ «Բանանցին», «Միկան»՝ «ՈՒլիսին»: Տուրի ավարտից հետո քսանմեկ միավորով «Շիրակը» երկրորդ հորիզոնականում է, իսկ նրան ընդամենը երկու միավորով զիջող «Գանձասարը»` երրորդում:
-
26.11.2013|
10:55
Սոչիում կայանալիք ձմեռային օլիմպիական խաղերում յուրաքանչյուր ոսկե մեդալի համար ռուս մարզիկներին պետական բյուջեից կտրվի չորս միլիոն ռուբլի: Բավականին թանկ արժեն և արծաթե ու բրոնզե մեդալները՝ 2,5 ու 1,7 միլիոն ռուբլի: Գումարային պարգևավճարներից անմասն չեն մնա և մարզիկներին պատրաստած մարզիչները, մյուս մասնագետները:
-
26.11.2013|
10:53
Կիսամիջին քաշային կարգում WBO International վարկածով չեմպիոնական գոտու համար պայքարում Չինաստանում լույս շաբաթ համաշխարհային պրոֆեսիոնալ բռնցքամարտի լեգենդ Մենի Պակեաոն վստահ հաղթանակ տոնեց ամերիկացի Բրենդոն Ռիոսի նկատմամբ: Անցած տարի Մարկեսից նոկաուտով կրած պարտությունից հետո սա ֆիլիպինցու առաջին մենամարտն էր մեծ ռինգում, իսկ ընդհանրապես` հիսունհինգերորդ հերթականը, որից երեսունութն ավարտել է նոկաուտով:
-
26.11.2013|
10:52
Շախմատային թագի համար օրերս հնդկական Չենայ (նախկին Մադրաս) քաղաքում ավարտված աշխարհի չեմպիոն Վիշվանաթան Անանդ-հավակնորդ Մագնուս Կառլսեն մրցապայքարում նորվեգացի երիտասարդ գրոսմայստերը համոզիչ կերպով ցույց տվեց, որ կա ու մնում է աշխարհի թիվ մեկ շախմատիստը, և որ վարկանիշային դասակարգում կոչվածը ոչ թե ֆիկցիա է, այլ առավել քան ռեալություն, իսկ նա վերջին երկու-երեք տարում աշխարհում ամենաբարձր վարկանիշ ունեցող շախմատիստն է:
-
26.11.2013|
10:50
Անցած հանգստյան օրերը եվրոպական ֆուտբոլային գերտերությունների ներքին առաջնություններում նորից հարաբերություններ պարզելու օրեր էին, չեմպիոնական մրցավազքի շարունակություն` ընդմիջված ազգային հավաքականների ընկերական մրցելույթներով:
-
22.11.2013|
18:26
Տասներորդ պարտիայում խաղալով ոչ-ոքի` Մագնուս Կառլսենը ձեռք բերեց պակասող կես միավորն ու հռչակվեց աշխարհի չեմպիոն: Երիտասարդ հավակնորդը մրցամարտն անցկացրեց ակնհայտ արագացված գրաֆիկով` չօգտվելով «պահուստային» երկու պարտիայից: