Աշխարհի 2018 թվականի առաջնության եզրափակիչում Ֆրանսիայի հավաքականը 4:2 հաշվով հաղթեց Խորվաթիայի ընտրանուն: 18-րդ րոպեին Գրիզմանի՝ տուգանայինից փոխանցումից հետո Մանջուկիչը պատահմամբ գնդակն ուղարկեց սեփական դարպասը:
Ռուսաստանում անցկացվող ֆուտբոլի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր դարձավ Բելգիայի հավաքականը: Շաբաթ երեկոյան Սանկտ Պետերբուրգում երրորդ տեղի համար խաղում Բելգիայի ընտրանին 2:0 հաշվով առավելության հասավ Անգլիայի թիմի նկատմամբ:
Սանկտ Պետերբուրգում շտապ վիրահատական միջամտության կարիք է ունեցել Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի նախագահ Ջանի Ինֆանտինոյի յոթնամյա դուստրը: Աղջնակին վիրահատարան են հասցրել կույր աղիքի սուր բորբոքման կասկածով: Վիրահատությունը եղել է բարդ և ունեցել է դրական ելք: Նշվում է նաև, որ միջին վերականգնողական փուլը կկազմի երկու շաբաթ:
Եվրոպայի լիգայի որակավորման առաջին փուլի շրջանակներում Երևանի «Բանանցը» մրցել է բոսնիական «Սարաևո» ակումբի հետ ու զիջել 1:2 հաշվով: Հայկական ակումբի ղեկավար Արամ Ոսկանյանը թիմի պարտությունը բացատրել է իր իմացած մեր ազգային մենթալիտետով՝ հավատի պակասով:
«Ֆրանսիայի հավաքականը գոլ խփեց անկյունայինից ու այդ պահից սկսած` բացառապես պաշտպանվեց սեփական դարպասի մոտ: Ես կնախընտրեի մեկ ութերորդ եզրափակչում պարտվել Բրազիլիայի հավաքականին, քանի որ այն թիմ էր, որը ցանկանում էր ֆուտբոլ խաղալ: Ֆրանսիայի հավաքականը հակաֆուտբոլային է»:
Արգենտինացի ֆուտբոլիստ, իտալական «Յուվենտուս» ֆուտբոլային ակումբի հարձակվող Պաուլո Դիբալան շարունակում է մնալ անգլիական «Լիվերպուլի» հետաքրքրությունների շրջանակում:
Ինչպես արդեն հայտնել ենք, իտալական «Յուվենտուս» է տեղափոխվել աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկը՝ Քրիշտիանու Ռոնալդուն, որը տարիներ շարունակ թե իր նախկին ակումբում, թե ազգային հավաքականում հանդես է եկել յոթ համարի մարզաշապիկով:
Շա՜տ հետաքրքիր աշխարհի առաջնություն է, միայն ափսոս, որ մոտենում է ավարտին, թեպետ, մյուս կողմից էլ, եթե ավարտ չունենա, նորի ակնկալիքն էլ չի լինի:
Մենք մեզ հակասեցի՞նք:
Բնավ:
Կրիշտիանու Ռոնալդուն շնորհակալություն է հայտնել «Ռեալին» և նրա երկրպագուներին ակումբում անցկացրած տարիների համար և երկրպագուներին խնդրել է ընդունել իր որոշումը։
Տիկին Ուրսուլա ֆոն դեր Լայենի երկօրյա տարածաշրջանային այցը պարադոքսալ կերպով բովանդակազուրկ ստացվեց՝ ցույց տալով, որ, հակառակ Եվրոպական Միության խրոխտ հռետորաբանության, նրա իրական հնարավորությունները տարածաշրջանում սահմանափակ են...