Իրանա-հայկական հարաբերությունների օրակարգում պետք է լինեն ռիսկերի կառավարման ու TRIPP նախագծի հնարավոր իրականացումից բխող մարտահրավերների հաղթահարման հարցերը՝ հայտարարել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամին: «Իրանի մտահոգությունը իր սահմանների մոտ ամերիկացիների ներկայության առնչությամբ միանգամայն օրինաչափ ու տրամաբանական է, և դրան պետք է հետևի հստակ արձագանք»,- ընդգծել է Շիրղոլամին։               
 
  • Ասում են...

    Ասում են...

    05.03.2019| 01:15
    ...թե չնայած «քայլողների» իշխանությունն ամեն ինչ անում է ցույց տալու, որ Հայաստանը դարձել է երկիր դրախտավայր, բայց... Ժողովրդական իմաստությունը փաստում է. «մախաթը պարկում չես թաքցնի»:
  • Ասում են...

    Ասում են...

    01.03.2019| 02:27
    ...թե Ռուսաստանը հայաստանյան իշխանությունների առջև «կոշտ» դրել է` առաջիկայում (ասում են` մարտի 9-ից հետո) անպատճառ ազատ արձակել Ռոբերտ Քոչարյանին, ինչին հայաստանյան իշխանությունները թեականորեն են արձագանքել:
  • Ասում են...

    Ասում են...

    26.02.2019| 02:07
    ...թե բոլոր դեպքերում ՊՎԾ-ի ղեկավար Դավիթ Սանասարյանի գործերն այնքան էլ այն չեն: Ավելին` չար լեզուները պնդում են. «Նրա նկատմամբ եթե անգամ հաղորդումներ էլ չներկայացվեն պատկան մարմիններ, ապա միևնույն է, իր աշխատակիցների, տեղակալների դրսևորած վարքագծի ոչ պատշաճ վերահսկողության համար ինքը ևս պատասխանատու է:
  • Ասում են...

    Ասում են...

    22.02.2019| 02:59
    ...թե մայիս-հունիս ամիսներին Հայաստանում քաղաքական բողոքի լուրջ ալիք կլինի իշխանությունների դեմ։ Դրան նախապատրասվում են ռեալ խաղացող մի քանի ուժեր` կիրառելով տարատեսակ տեխնոլոգիաներ` իրենց «ցանցային» համակարգերով ցանցապատելով նաև մարզերը, գյուղական համայնքները:
  • Ասում են...

    Ասում են...

    19.02.2019| 02:02
    ...թե որքան էլ իշխանությունները քափ ու քրտինք մտած փորձում են հակադարձել հանրապետականների, հատկապես Արմեն Աշոտյանի քննադատությանը Սիրիա զորք ուղարկելու վտանգավորության առնչությամբ, այնքան ավելի են խճճվում այդ հարցում։
  • Ասում են...

    Ասում են...

    15.02.2019| 01:03
    ...թե Մարտի 1-ի գործով Լևոն Տեր-Պետրոսյանի հարցաքննությունը «նախապատմություն» է ունեցել. հավաքվել են առաջին նախագահը, պաշտպանության, անվտանգության ԱԺ մշտական հանձնաժողվի նախագահ, ոչ անհայտ Անդրանիկ Քոչարյանը, փաստաբան Վահե Գրիգորյանը, և ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի «քավորությամբ» որոշել, թե հարցերի ինչ ցանկ պետք է առաջադրվի` «Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի» արտասանած ԼՏՊ-ին։
  • Ասում են...

    Ասում են...

    12.02.2019| 01:04
    ...թե «2019 թվականի փետրվարի 5-ին «Իրատես» թերթի «Ասում են...» բաժնում ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի վերաբերյալ հրապարակման մեջ առկա տեղեկատվությունն ամբողջությամբ չի համապատասխանում իրականությանը»։ Ասողն էլ, ի դեպ, ՀՀ փոխվարչապետի գրասենյակի ղեկավար Սերժ Վարագ Սիսեռյանն է և «սույնով» պահանջում է «այդ հրապարակման վերաբերյալ տպագրել հերքում»։
  • Ասում են...

    Ասում են...

    08.02.2019| 01:27
    ...թե այնքան էլ իրականությանը մոտ չէ այն կարծիքը, թե Կարեն Կարապետյանը, որն այս օրերին Հայաստանում է, բացարձակապես չի զբաղվում ու չի զբաղվելու քաղաքականությամբ:
  • Ասում են...

    Ասում են...

    05.02.2019| 01:32
    ...թե փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նոր իշխանությունում շատ արագ կարողացել է դառնալ ոչ միայն «գորշ», այլև «սև կարդինալ». ստվերային բոլոր հարցերը նրա միջոցով են իրականացվում, նա է կադրային «մատանիների տիրակալը» և կարողացավ հիմնովին մեկուսացնել այդ ամենից ԱԺ խոսնակ Արարատ Միրզոյանին։ Ավինյանն անում է ամեն ինչ, որ էներգետիկայի նախարար դառնա իր «մարդը», իրենց «դաչայի» հարևանի որդին` երիտասարդ փոխնախարար Տիգրան Արզումանյանը, որին նախարարությունում «SMS» Տիգրան» են ասում. վերջինս նախարարությունում ամեն տեսածի, ամեն լսածի մասին անմիջապես «էսեմես» է ուղարկում Ավինյանին: Ավինյանի կադրային բանկից են ջրային կոմիտեի նախագահ Ինեսա Գաբայանը, ԲԷՑ-ի տնօրեն Հայկ Հարությունյանը, ընդ որում, ՀՀԿ-ական, «Երևան ՋԷԿ»-ում է աշխատում նրա աները։ «Տղան հեռու կգնա»,- ասում են «Իմ քայլում»: Հիշենք, որ Ավինյանը նաև որոշակի խնդիրներ ունեցավ իր հետ «փոխկապակցված» չրի արտադրության առնչությամբ, իսկ նրա օգնականը ոչ անհայտ Հովիկ Աբրահամյանի մտերիմ Ժորիկն է` Գևորգ Մուրադյանը:
  • Ասում են...

    Ասում են...

    01.02.2019| 04:01
    ...թե «Իմ քայլը» թիմի պաշտոնյաների անհարիր պահվածքը, ինչպես հումորով ասաց նույն խմբակցության մեր աղբյուրը, հիմք է դարձել, որ նրանց հրամայվի «մեկ ամսով սկոչել բերանները, ինքնուրույն հագնել պալտոները»` մինչև անհրաժեշտ ստանդարտները մշակվեն, և որպես ուղեցույց դրվեն նրանց սեղաններին` սերտելու համար: