...թե հայաստանյան օլիգարխիական համքարությունում «սպասման հիվանդ» են: «Օրենսդիր զբաղմունքի տեր» սույն գործիչները հոտոտում են հայոց օդն ու հատկապես Բաղրամյանից փչող քամիների ուղղությունը, որ հասկանան` դեպի ուր են քշվելու, մաս կազմելո՞ւ են ապագա խորհրդարանի:
...թե մինչև փետրվար հայոց կառավարությունում տեղի կունենան Հովհաննես Արգամիչի երազած փոփոխությունները, և նա վերջապես կապացուցի, որ ինքն ուժ է, և նրանց, ում խոստացել է նախարարական պորտֆել, կարող է նվիրել այն:
... թե հստակ որոշում կար, որ հանրաքվեից հետո (դա կլիներ մինչ Ամանոր, թե Ամանորի տոներից հետո, ճշտված չէր. կիրառվում էր «հանրաքվեից հետո» եզրույթը) ձևավորվելու է նոր կառավարություն, որում ներառվելու է նաև ՀՅԴ-ն:
...թե ԲՀԿ-ում և ՀՅԴ-ում անչափ ոգևորված են Լևոն Զուրաբյանի` ՍԴ դիմելու նախաձեռնությունից, ինչին, ի դեպ, պակասում էր մի քանի ստորագրություն, և ինչին, սակայն, չեն միանա ՀՅԴ-ն ու ԲՀԿ-ն:
...թե վերին ղեկավարությանն ամենևին դուր չեն եկել այն խաղերը, որ Գյումրիում, Վանաձորում, Երևանի կենտրոնում տվել են իշխանական թևի որոշ ներկայացուցիչներ ու այդ կերպ հաշիվներ մաքրել մեկը մյուսի հետ այնքա՜ն պատասխանատու ժամին:
...թե Դավիթ Հարությունյանի տեսակետը, որ սահմանադրական փոփոխությունները չանցնելու դեպքում հնարավոր է Սերժ Սարգսյանը դառնա վարչապետ, շոկ է առաջացրել առաջին հերթին իշխանական ճամբարում:
Գլոբալ աշխարհաքաղաքական պայքարը ազդեցության, հարստության և ռեսուրսների համար եղել է, կա և կլինի անողոք, անկախ նրանից, հաղթելն ու պարտվելը եղել են տաք, թե սառը պատերազմում։
Սառը պատերազմում պարտված Ռուսաստանի նկատմամբ հաղթող Արևմուտքի անողոք վերաբերմունքը ԽՍՀՄ-ի մնացորդների, այդ թվում՝ ռուսների նկատմամբ, մեր աչքի առաջ է...