...թե ՀՀԿ-ի անդորրն այս օրերին խախտվել է, բայց պատճառն ամենևին էլ «ոչիշխանականների» հանրահավաքը չէ: Պարզապես վերստին գլուխ են բարձրացրել այս կուսակցության մաս դարձած, բայց իրականում ՀՀԿ-ի հետ ոչ մի առնչություն չունեցողները՝ իրենց «պապաներով»:
...թե այս օրերին ԲՀԿ-ն ոտքի է հանել իր բոլոր «պահեստային» ուժերին, այլ խոսքով՝ իրենից սնուցվող քաղաքական ուժերին, միավորումներին, մարդ-կուսակցություններին, որպեսզի հայտնի ֆիլմի հանգույն հայտարարեն, թե «наш царь самый лучший царь»:
...թե «հրաշալի» եռյակին նոր փորձություն է սպասում: Հերթական տրոհման գործընթացն է հասունանում: Առաջիկայում, ամենայն հավանականությամբ, «Ժառանգությունը» դուրս կգա այս ձևաչափից:
...թե «Շրջանառության հարկի մասին» օրենքից բողոքող բազմաթիվ առևտրականների ավելի շատ հուզում են ոչ թե բուն օրենքի հետ կապված խնդիրները, այլ այն, որ նրանք ավելի հաճախ պետք է հարկային տեսուչների հետ առնչվեն:
...թե փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը հրաժարականի իր դիմումը ոչ թե օրերս է գրել, ինչպես պնդում են լրատվամիջոցները, այլ դեռևս երկու շաբաթ առաջ։
...թե կառավարության պատասխանը քառյակ/եռյակի 12 կետերին անհարմար վիճակի մեջ է դրել այս միավորմանը: Առավել «նեղն» է ընկել ԲՀԿ-ն, քանի որ ՀԱԿ-ը և «Ժառանգությունը» պահանջում են, որ վերջինս էլ միանա իրենց ամբողջական իշխանափոխության պահանջին, սակայն խիստ հասկանալի պատճառներով ԲՀԿ-ն դա չի կարող անել:
...թե Սուրեն Խաչատրյանի նշանակումը ողջունած մերձավորների շրջանում մի զավեշտալի, բայց իրականում Հայաստանի քաղաքական «դեմքը» ցուցանող պատմություն է պտտվում:
...թե ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի վերջին հայտարարությունները, մասնավորապես թեժ աշնան սիրահարներին «սառը ցնցուղով» «լողացնելը», հստակ հասցեատեր ունեն:
..թե Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը կարծես հատուկ ստեղծված լիներ Արթուր Բաղդասարյանի համար, քանի որ նրա հրաժարականից հետո տևական ժամանակ է` այդ պաշտոնի համար իշխանությունները իրավահաջորդին չեն գտնում:
Գլոբալ աշխարհաքաղաքական պայքարը ազդեցության, հարստության և ռեսուրսների համար եղել է, կա և կլինի անողոք, անկախ նրանից, հաղթելն ու պարտվելը եղել են տաք, թե սառը պատերազմում։
Սառը պատերազմում պարտված Ռուսաստանի նկատմամբ հաղթող Արևմուտքի անողոք վերաբերմունքը ԽՍՀՄ-ի մնացորդների, այդ թվում՝ ռուսների նկատմամբ, մեր աչքի առաջ է...