Իրանա-հայկական հարաբերությունների օրակարգում պետք է լինեն ռիսկերի կառավարման ու TRIPP նախագծի հնարավոր իրականացումից բխող մարտահրավերների հաղթահարման հարցերը՝ հայտարարել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամին: «Իրանի մտահոգությունը իր սահմանների մոտ ամերիկացիների ներկայության առնչությամբ միանգամայն օրինաչափ ու տրամաբանական է, և դրան պետք է հետևի հստակ արձագանք»,- ընդգծել է Շիրղոլամին։               
 
  • Ասում են...

    Ասում են...

    26.02.2013| 00:23
    ...թե «Ժառանգության» հիմնական մասը կողմ է, որ իրենք մտնեն կոալիցիա, որովհետև հասկանում են, շատ շուտով իրենց ռեսուրսը, ինչպես մնացած ընդդիմադիրների ռեսուրսների հետ եղավ, կցամաքի:
  • Ասում են...

    Ասում են...

    22.02.2013| 00:50
    ...թե ՀՀԿ-ում, մի կողմ թողած փետրվարի 18-ի ընտրությունները, արդեն տևական ժամանակ զբաղված են ընտրություններից հետո իրենց տեղերի պահպանման, նոր «բնագծերի նվաճման» սուրբ գործով, որը գնալով է՛լ ավելի անողոք ու սուր է դառնում` հին գվարդիայի ու երիտհանրապետականների միջև, որոնք պաշտոններն արդեն բաժանված են համարում:
  • Ասում են...

    Ասում են...

    19.02.2013| 01:03
    ...թե «այլընտրանքային» ուժի` ԲՀԿ-ի ներկայացուցիչները երեկ ողջ օրը պապ ու կաթոլիկ էին գրվել «մի ուրիշ ձև», ինչն էլ մասամբ հունից հանել էր ՀՀԿ տեղական շտաբների «աշխատակիցներին». ԲՀԿ-ականներն այնպես անհագ, քրտնամխած էին աշխատում, կապ պահում ՀՀԿ շտաբի և ընտրողների հետ` հանուն Սերժ Սարգսյանի, որ ՀՀԿ-ականներն օրվա երկրորդ կեսին արդեն «նադայել» էին եղել և չէին էլ թաքցնում իրենց «մուննաթն» այդ առնչությամբ։
  • Ասում են...

    Ասում են...

    15.02.2013| 00:29
    ...թե ՀՀԿ-ում, մի կողմ թողած փետրվարի 18-ի ընտրությունները, արդեն տևական ժամանակ զբաղված են ընտրություններից հետո իրենց տեղերի պահպանման, նոր «բնագծերի նվաճման» սուրբ գործով, որը գնալով է՛լ ավելի անողոք ու սուր է դառնում` հին գվարդիայի ու երիտհանրապետականների միջև, որոնք պաշտոններն արդեն բաժանված են համարում:
  • Ասում են...

    Ասում են...

    12.02.2013| 00:29
    ...թե ԲՀԿ արմատական թևում խիստ անհանգստացած են, որ հնարավոր է ընտրություններից հետո ԲՀԿ-ն կրկին կոալիցիա կազմի ՀՀԿ-ի հետ, ուստի ամեն ինչ անում են, որ դա տեղի չունենա:
  • Ասում են...

    Ասում են...

    08.02.2013| 02:09
    ...թե նախկին մաքսային կոմիտեի նախկին պետ Արմեն Ավետիսյանը «փորում» է ԱԱԾ տնօրեն Գորիկ Հակոբյանի ոտքի տակ։ Իշխանության կուլուարների խորքերում շշնջում են, թե Արմեն Ավետիսյանը ջանք չի խնայում, ավելին, ժրաջան աշխատում է, որ զբաղեցնի Ազգային անվտանգության ծառայության ղեկավարի կարևոր աթոռը։
  • Ասում են...

    Ասում են...

    05.02.2013| 00:47
    ...թե Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձը եթե ավարտվեր շատ ծանր ելքով, և նոր ընտրություններ նշանակվեին Հայաստանում, ապա ԲՀԿ-ում տեղի կունենար կուսակցապետի փոփոխություն. այն հանդես կգար նախագահի սեփական թեկնածուով, որին կաջակցեր նաև ՀԱԿ-ը:
  • Ասում են...

    Ասում են...

    01.02.2013| 00:29
    ...թե ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն անկումային վիճակից դուրս չի գալիս. չնայած ԲՀԿ պատասխանատուները պնդում են, թե նա ամենևին էլ պասիվ չէ, ավելին` ողջ օրն զբաղված է կուսակցության և ՀԱՕԿ-ի գործերով, այնուհանդերձ, կուսակցականները արդեն երեք ամիս է` նրա երեսը չեն տեսել, չգիտեն, թե ինչ են անելու, ինչպես են քվեարկելու, փորձում են լրագրողներից ճշտել-իմանալ, թե ինչ է կատարվում իրենց կուսակցությունում:
  • Ասում են...

    Ասում են...

    25.01.2013| 01:18
    ...թե հայաստանյան արմատական-պրոռուսական ուժերը հույսները չեն կորցնում, որ նախընտրական փուլի ինչ-որ «իքս» պահի Ռուսաստանը կհրահանգի և կկարողանա համոզել-առնել բոլոր թեկնածուներին, որպեսզի վերջիններս հանեն իրենց թեկնածությունը և Սերժ Սարգսյանին թողնեն միայնակ, ինչն էլ վերջինիս կդարձնի «թույլիկ», լեգիտիմությունից զուրկ։
  • Ասում են...

    Ասում են...

    22.01.2013| 01:00
    ...թե տեղերում, ԲՀԿ որոշակի շարքերում խուլ բվվոց կա, և այնքան էլ այնպես չէ, որ այնտեղ ամեն ինչ լռել է` կապված Սերժ Սարգսյանի թեկնածությունը «տակից» պաշտպանելու հետ: Բանն այն է, որ մինչև Գագիկ Ծառուկյանի որոշումը, որ չի մասնակցելու ընտրություններին, տեղերում ասվել էր` ակտիվացեք: