Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

ՀԱՆԴԻՊՈՒՄ «ԲԱՐԵՊԱՇՏ ՍԵՐՈՒՆԴ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԵՏ

ՀԱՆԴԻՊՈՒՄ «ԲԱՐԵՊԱՇՏ ՍԵՐՈՒՆԴ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԵՏ
18.05.2010 | 00:00

Մայիսի 14-ին Վայոց ձորի մարզի երիտասարդական միջոցառումների կազմակերպման կենտրոնում տեղի ունեցավ «Բարեպաշտ սերունդ» հիմնադրամի ներկայացուցիչների հետ հանդիպում, որին մասնակցում էին մարզում գործող երեք բուհերի ուսանողներ, ուսուցիչներ, ՀԿ սեկտորի ներկայացուցիչներ: «Բարեպաշտ սերունդ» հիմնադրամի գործադիր տնօրեն Վահրամ Մկրտչյանը ներկայացրեց կազմակերպության առաքելությունը, գործունեության մեխանիզմները, ոլորտները:
Հանդիպման մասնակիցները քննարկեցին և կարծիքներ հայտնեցին բազմաթիվ հիմնախնդիրների մասին, որոնք այսօր առկա են հասարակական-տնտեսական կյանքում: Բանավեճի հիմնական ուղղվածությունը գյուղատնտեսությունն էր, սակայն հարցադրումներ արվեցին նաև բանակի, ուսանողության խնդիրների, կրոնի և հավատի վերաբերյալ: Քննարկված հարցերի վերաբերյալ հնչեցին բազմաթիվ կարծիքներ:
«Կարծում եմ, որ հասարակության մտածելակերպի փոփոխությունը կապված է յուրաքանչյուրիս մտածելակերպի փոփոխության հետ»,- նշեց մարզային երիտասարդական կենտրոնի աշխատակից Աննա Բաբլոյանը:
ՈՒսանողները հանդիպման ընթացքում տեղեկացան, որ «Բարեպաշտ սերունդ» հիմնադրամը գերազանց առաջադիմություն ցուցաբերող ուսանողներին մրցութային կարգով տրամադրում է կրթաթոշակ, փոխհատուցում է ուսման վարձերը: Ըստ հիմնադրամի գործադիր տնօրենի` դրամ չունենալը չպետք է խոչընդոտի բարեպաշտ երիտասարդի կրթությանը:

Դիտվել է՝ 1904

Մեկնաբանություններ