«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

Սյոմինին չներվեցին պարտությունները

Սյոմինին չներվեցին պարտությունները
24.09.2012 | 07:04

Ընդամենը մի քանի օր առաջ Եվրոպայի չեմպիոնների լիգայի խմբայինի շրջանակներում Կիևի «Դինամոն» 1:4 հաշվով պարտություն կրեց մրցակցից և ահա երեկ, երկրի գավաթի խաղարկությունում, կրկին պարտություն ու, դարձյալ նույն հաշվով, այն էլ դինամոյականների ոխերիմ հակառակորդից` Դոնեցկի «Շախտյորից», որտեղ պարզապես փայլուն է հանդես գալիս մեր Հենրիկ Մխիթարյանը:
Այս պարտությունը պարզապես լցրեց թիմի ղեկավարության համբերության բաժակը. թիմի գլխավոր մարզիչ Յուրի Սյոմինը հեռացվեց զբաղեցրած պաշտոնից: Ակումբի գլխավորի պարտականությունները ժամանակավորապես դրվել են թիմի երիտասարդական կազմի մարզիչ Ալեքսանդր Խացկևիչի վրա:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 4112

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ