Եվրոպայում սառեցված ռուսաստանյան ակտիվները կբավականացնեն, որպեսզի ևս մի քանի տարի «ուկրաինացիներին փամփուշտների պես ծախսեն»՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Եթե ռուսաստանյան ակտիվները բռնագրավվեն, դրա համար պատասխանատվություն կկրեն ինչպես կոնկրետ մարդիկ, այնպես էլ՝ ամբողջական երկրներ», հավելել է Պեսկովը։               
 

Տեր-Պետրոսյանը կամուկացի մեջ է

Տեր-Պետրոսյանը կամուկացի մեջ է
16.10.2012 | 12:15

ՀԱԿ-ը նախագահի ընտրություններում սեփական թեկնածուով է հանդես գալու: Մեր տեղեկությունների համաձայն, կոնգրեսականների գերակշիռ հատվածն այս դիրքորոշման կողմնակիցն է` հստակ պնդելով, որ այլ քաղաքական ուժի հետ համագործակցությունը խիստ անհեռանկար քայլ կլինի: Ավելին, վերջիններս հակված են, որ այդ թեկնածուն լինի Լևոն Տեր-Պետրոսյանը, այլապես խժդժությունների նոր ալիք կբարձրանա:
Սակայն, ինչպես փոխանցում է մեր աղբյուրը, այսօր ՀԱԿ-ում ոչ մեկը չգիտի, թե ինչ թեկնածուով ու ինչպիսի ձևաչափով են նախագահի ընտրություններին մասնակցելու, քանի որ Տեր-Պետրոսյանն էլ կամուկացի մեջ է` առաջադրվե՞լ, թե՞ ոչ: Մտածմունքները, ըստ մեր աղբյուրի, կավարտվեն, երբ դաշտում մյուս խաղացողները ևս հստակ դիրքորոշում հայտնեն: Սակայն ձգձգումը միայն այս հանգամանքով չի պայմանավորված, կա նաև դրսի գործոնը, այլ խոսքով` «դաբրոն»:

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2085

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ