«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

Մեսիի չորրորդ անընդմեջ «Ոսկե գնդակը»

Մեսիի չորրորդ անընդմեջ «Ոսկե գնդակը»
08.01.2013 | 12:25

Երկուշաբթի Շվեյցարիայում կայացավ «Ոսկե գնդակ-2012»-ի մրցանակաբաշխությունը: Ի դեմս Լիոնել Մեսիի, աշխարհը չորրորդ անգամ անընդմեջ անսխալ ընտրեց լավագույն ֆուտբոլիստին՝ միանգամայն օրինականորեն ու օրինաչափորեն գնահատելով նրա ֆուտբոլային անուրանալի տաղանդը: Արգենտինացու օգտին է քվեարկել հարցվածների 41,6 տոկոսը: Երկրորդը Քրիշտիանու Ռոնալդուն է, երրորդը՝ Անդրեաս Ինիեստան՝ ձայների համապատասխանաբար 23,68 ու 10,91 տոկոսներով: Մրցանակաբաշխության մասին մանրամասները տես «Իրատես de facto»-ի հունվարի 11-ի համարում, իսկ մինչ այդ կրկին ու կրկին շնորհավորենք տաղանդաշատ արգենտինացուն հերթական «Ոսկե գնդակի» կապակցությամբ:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 3206

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ