ՀՀ-ն մնում է ՀԱՊԿ լիիրավ անդամ՝ պահպանելով բոլոր համապատասխան իրավունքներն ու պարտականությունները՝ դեկտեմբերի 11-ին հայտարարել է ՌԴ ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան: «Մենք տեսել և շարունակում ենք տեսնել յուրօրինակ բանավոր լարախաղացություն Հայաստանի ղեկավարության և այդ երկրի որոշ ներկայացուցիչների կողմից։ Իրականում Հայաստանը մնում է լիիրավ անդամ։ Նա դուրս չի եկել ՀԱՊԿ-ից»,- շեշտել է նա:                
 

Չորրորդ մասնակիցն՝ այսօր

Չորրորդ մասնակիցն՝ այսօր
10.01.2013 | 18:23

Իսպանիայի գավաթի մեկ ութերորդի առաջին խաղում «Սելտայից» 1:2 հաշվով կրած պարտությունը Մադրիդի «Ռեալը» սեփական հարկի տակ կոմպենսացրեց մրցակցի դարպասը չորս անպատասխան գնդակ ուղարկելով ու մեկ քառորդ դուրս գալով: Երեք գոլի հեղինակ է դարձել Քրիշտիանու Ռոնալդուն: Քառորդ եզրափակիչ է դուրս եկել և «Սևիլյան», որը թեև 1:2 հաշվով պարտվել է «Մալյորկային», սակայն առաջին խաղում այնքան գնդակ է խփել մրցակցի դարպասը՝ հինգ, որ կարող էր միանգամայն ազատորեն իրեն թույլ տալ այդ պարտությունը: Խնդիրը հաջողությամբ լուծել է նաև «Սարագոսան»՝ երկու խաղում էլ առավելության հասնելով «Լևանտեի» նկատմամբ (1:0, 2:0): Մեկ քառորդի վերջին մասնակիցը հայտնի կդառնա այսօր ուշ երեկոյան, «Բարսելոն»-«Կորդովա» դիմակայությունում: Ըստ նախնական տվյալների, խաղին չեն մասնակցի Չավին, Ինիեստան, Պիկեն ու Պեդրոն: Հիշեցնենք, որ մրցակցի հարկի տակ առաջին խաղում հաղթել է կատալոնյան ակումբը (2:0):

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2673

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ