ՀՀ-ն մնում է ՀԱՊԿ լիիրավ անդամ՝ պահպանելով բոլոր համապատասխան իրավունքներն ու պարտականությունները՝ դեկտեմբերի 11-ին հայտարարել է ՌԴ ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան: «Մենք տեսել և շարունակում ենք տեսնել յուրօրինակ բանավոր լարախաղացություն Հայաստանի ղեկավարության և այդ երկրի որոշ ներկայացուցիչների կողմից։ Իրականում Հայաստանը մնում է լիիրավ անդամ։ Նա դուրս չի եկել ՀԱՊԿ-ից»,- շեշտել է նա:                
 

Արոնյան. առաջին հաղթանակը

Արոնյան. առաջին հաղթանակը
17.01.2013 | 22:00

Վեյկ-ան-Զեեի մրցաշարի այսօրը հաջողակ էր Lեւոն Արոնյանի համար: Հանդես գալով սև խաղաքարերով` մեր գրոսմայստերն առավելության հասավ Հոլանդիան ներկայացնող Իվան Սոկոլովի նկատմամբ (մրցակիցը քսանչորսերորդ քայլից հետո կանգնեցրել է ժամացույցը)` ունեցած միավորներով հասնելով հիսուն տոկոսանոց արդյունքի: Հինգերորդ տուրում միավորներ են կիսել մրցաշարի առաջատարներ Կառլսենը, Անանդը (խաղացել են իրար դեմ), Կարյակինը:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1724

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ