«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

Առաջատար եռյակը նույնն է

Առաջատար եռյակը նույնն է
22.01.2013 | 22:41

Վեյկ-ան-Զեեի մրցաշարի իններորդ տուրում Լեւոն Արոնյանը սև խաղաքարերով ոչ-ոքի խաղաց Էրվին Լ’Ամիի հետ: Առաջատար եռյակից ու նրան մերձ հետապնդողներից հաղթանակ տարավ միայն Մագնուս Կառլսենը, ում մրցակիցը աշխարհի նախկին չեմպիոն Հու Յիֆանն էր: Այսպիսով` ինը տուրից հետո աղյուսակն արդեն յոթ միավորով շարունակում է գլխավորել նորվեգացի գրոսմայստերը, վեց միավորով երկրորդն Անանդն է, իսկ Արոնյանի անվան դիմաց գրանցված է հինգուկես միավոր: Նույնքան միավոր ունի և չորրորդ տեղում ընթացող Նակամուրան:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2630

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ