ՀՀ-ն մնում է ՀԱՊԿ լիիրավ անդամ՝ պահպանելով բոլոր համապատասխան իրավունքներն ու պարտականությունները՝ դեկտեմբերի 11-ին հայտարարել է ՌԴ ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան: «Մենք տեսել և շարունակում ենք տեսնել յուրօրինակ բանավոր լարախաղացություն Հայաստանի ղեկավարության և այդ երկրի որոշ ներկայացուցիչների կողմից։ Իրականում Հայաստանը մնում է լիիրավ անդամ։ Նա դուրս չի եկել ՀԱՊԿ-ից»,- շեշտել է նա:                
 

Արամ Խաչատրյանի անվան տրիոյի ռուսաստանյան հյուրախաղերը

Արամ Խաչատրյանի անվան տրիոյի ռուսաստանյան հյուրախաղերը
22.05.2013 | 12:43

Արամ Խաչատրյանի հոբելյանական տարվա շրջանակում անվանի կոմպոզիտորի անունը կրող տրիոն (Կարեն Շահգալդյան, Արմինե Գրիգորյան, Կարեն Քոչարյան) հյուրախաղերով հանդես է եկել Ռուսաստանի Դաշնությունում, մասնավորապես Սոչի, Կրասնոդար, Կիսլովոդսկ, Ստավրոպոլ, Նաբերեժնիե Չելնի, Իժևսկ, Վոտկինսկ քաղաքներում:

Ինչպես տեղեկացնում են մշակույթի նախարարությունից, տրիոն մասնակցել է նաև Պ. Չայկովսկու անվան 56-րդ միջազգային փառատոնի փակմանը` հնչեցնելով Խաչատրյանի, Բաբաջանյանի և Չայկովսկու ստեղծագործությունները: Համերգները լայնորեն լուսաբանվել են տեղի լրատվամիջոցներով:
Արամ Խաչատրյանի անվան տրիոյի հյուրախաղերը կշարունակվեն ՌԴ մի շարք քաղաքներում, մերձբալթյան և եվրոպական երկրներում:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1632

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ