Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Աշխաբադում «Խաղաղության և վստահության միջազգային ֆորումի» շրջանակում հանդիպել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Ի թիվս այլ հարցերի՝ քննարկվել են ռուս-ուկրաինական պատերազմում համապարփակ խաղաղության հասնելու ջանքերը, ինչպես նաև Հարավային Կովկասում խաղաղության գործընթացը։                
 

Խաչքար` Դուշանբեում

Խաչքար` Դուշանբեում
19.06.2013 | 14:14

Տաջիկստանի Հանրապետության մայրաքաղաք Դուշանբեում տեղադրվել է հայկական առաջին քրիստոնեական կոթողը:

Խաչքարի օծման արարողությանը մասնակցել են բարձրաստիճան հյուրեր: Օծումը կատարել է Միջին Ասիայի չորս երկրներում (Ուզբեկստան, Տաջիկստան, Կիրգիզիա, Թուրքմենստան) հայ համայնքի հոգևոր առաջնորդ Տեր Գառնիկ քահանա Լոռեցյանը: Նույն օրը տեղի է ունեցել նաև 11 մանուկների մկրտություն:
Այս մասին տեղեկացնում են մշակույթի նախարարությունից, նշում, որ Տաջիկստանի Հանրապետության տարածքում հայկական քրիստոնեական առաջին կոթողի՝ խաչքարի բացումը կարևոր իրադարձություն է շուրջ 1000 հոգուց բաղկացած հայ համայնքի կյանքում:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1831

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ