Եվրոպայում սառեցված ռուսաստանյան ակտիվները կբավականացնեն, որպեսզի ևս մի քանի տարի «ուկրաինացիներին փամփուշտների պես ծախսեն»՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Եթե ռուսաստանյան ակտիվները բռնագրավվեն, դրա համար պատասխանատվություն կկրեն ինչպես կոնկրետ մարդիկ, այնպես էլ՝ ամբողջական երկրներ», հավելել է Պեսկովը։               
 

«Տնտեսական աճը նկարած չէ»

«Տնտեսական աճը նկարած չէ»
21.06.2013 | 11:40

Վերջին մի քանի ամսում սոցիալական դժգոհությունը գնալով մեծանում է։ Սրան զուգահեռ կառավարությունը նշում է տնտեսական աննախադեպ աճի մասին։ Քաղաքական գործիչների զգալի մի հատված համոզված է, որ տնտեսական աճի ցուցանիշը նկարած է։ Իսկ ի՞նչ է մտածում այդ մասին արդյունաբերության նորանշանակ նախարար ՎԱՀՐԱՄ ԱՎԱՆԵՍՅԱՆԸ, ով առաջին հերթին ճանաչված է որպես հայտնի տնտեսագետ։

-Պարոն Ավանեսյան, նախ` շնորհավորում ենք նախարարության ղեկը ստանձնելու կապակցությամբ և անմիջապես ուզում հարցնել` հավատո՞ւմ եք, որ 2012-ին արձանագրվել է 7 % տնտեսական աճ։ Շատերն այն կարծիքին են, որ ԱՎԾ-ն այդ ցուցանիշը նկարել է։
-Այդպես չէ։ Իհարկե, տնտեսական աճը նկարած չէ։ Այն իրականում կազմում է 7,15 %։
-Որպես տնտեսագետ, Դուք շատ լավ գիտեք, որ արդյունաբերության զարգացումը տնտեսության աճի վրա զգալի ազդեցություն ունի։ Մինչդեռ, որոշ պնդումների համաձայն, արդյունաբերության ծավալների աճ չկա` նվազեցում է։
-Դարձյալ համաձայն չեմ։ Կարող եմ ասել, որ 2012-ին արդյունաբերության թողարկման ծավալների աճը կազմել է 8,8 %։ Սա նշանակում է, որ արդյունաբերությունն աճ ունեցել է։ Ընդ որում, սկսած 2010-ից, այս ոլորտը ավելացրել է իր տեսակարար կշիռը։ Այսինքն, 2009-ի ճգնաժամից հետո 2010-ից սկսած ՀՆԱ-ի կառուցվածքում արդյունաբերությունն ավելացնում է իր տեսակարար կշիռը։
-Այդ դեպքում, ըստ Ձեզ, ինչո՞վ են պայմանավորված կառավարության վերջին տարիների գործունեության նկատմամբ դժգոհությունները, որոնք ԱԺ-ի գարնանային վերջին նստաշրջանում նաև հնչեցին կապված անցած տարվա աշխատանքների հետ։
-Ես կզարմանայի, որ ընդդիմությունը գոհ լիներ։ Սակայն չէի ասի, որ կառավարությունն ինքը գոհ է եղած ցուցանիշներից։ Միշտ էլ ցուցանիշները բարձրացնելու տեղ կա։ Պարզապես խոսքը վիճակագրության թվերի ճիշտ ու սխալի մասին է։ Ինքս վիճակագիր չեմ։ Նման դեպքերում ես հավատում եմ պետական վիճակագրության տեղեկատվությանը, ունեմ բազմաթիվ աշխատություններ, որոնք այլընտրանքային գնահատականներ են տալիս Հայաստանում ամեն ինչին։

Ճեպազրույցը` Ժասմեն ՎԻԼՅԱՆԻ

Դիտվել է՝ 2606

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ