ՀՀ-ն մնում է ՀԱՊԿ լիիրավ անդամ՝ պահպանելով բոլոր համապատասխան իրավունքներն ու պարտականությունները՝ դեկտեմբերի 11-ին հայտարարել է ՌԴ ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան: «Մենք տեսել և շարունակում ենք տեսնել յուրօրինակ բանավոր լարախաղացություն Հայաստանի ղեկավարության և այդ երկրի որոշ ներկայացուցիչների կողմից։ Իրականում Հայաստանը մնում է լիիրավ անդամ։ Նա դուրս չի եկել ՀԱՊԿ-ից»,- շեշտել է նա:                
 

Հանդիպում Արտավազդ Փելեշյանի հետ

Հանդիպում Արտավազդ Փելեշյանի հետ
11.07.2013 | 12:52

«Ոսկե ծիրան» 10-րդ միջազգային կինոփառատոնի հետահայաց ցուցադրությունների միջոցառման շրջանակում կներկայացվեն Արտավազդ Փելեշյանի «Մարդկանց երկիրը», «Բնիկները», «Տարվա եղանակները», «Վերջ», «Կյանքը» և «Մեր դարը» ֆիլմերը: Նախատեսվում է նաև հանդիպում կինոռեժիսորի հետ:

Փառատոնի շրջանակում` հայ հանդիսատեսը հնարավորություն կունենա դիտելու նաև Պիետրո Մարչելլոյի «Փելեշյանի լռությունը» (Իտալիա): 2011-ին նկարահանված այս ֆիլմը ներկայացնում է հայ մեծ կինոռեժիսոր հուշերը, որոնք առնչվում են նրա աշխատանքին ու ֆիլմերի ստեղծմանը, մտորումներ են կինոյի և մարդու վրա դրանց ազդեցության, կյանքի, մտքի, զգացմունքների բազմաթիվ ու անվերջանալի, միահյուսված ուղիների մասին:
Հավելենք, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի կունենա Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ի սահմանած «Եղիցի լույս» մրցանակի հանձնումը, որն այս տարի կշնորհվի Արտավազդ Փելեշյանին:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 2766

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ