Եվրոպայում սառեցված ռուսաստանյան ակտիվները կբավականացնեն, որպեսզի ևս մի քանի տարի «ուկրաինացիներին փամփուշտների պես ծախսեն»՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Եթե ռուսաստանյան ակտիվները բռնագրավվեն, դրա համար պատասխանատվություն կկրեն ինչպես կոնկրետ մարդիկ, այնպես էլ՝ ամբողջական երկրներ», հավելել է Պեսկովը։               
 

Քիմիական զենքը ոչնչացնելու նպատակով ՌԴ-ն զինվորներ կուղարկի Սիրիա

Քիմիական զենքը ոչնչացնելու նպատակով ՌԴ-ն զինվորներ կուղարկի Սիրիա
19.09.2013 | 12:02

Դամասկոսին օգնելու և տարածքը քիմիական զենքից վնասազերծելու պատրաստակամություն են հայտնել ոչ միայն ՄԱԿ-ի փորձագետները, այլև մի քանի երկրների զինվորականներ, այդ թվում` Ռուսաստանի: ՌԴ ռազմական գլխավոր շտաբն արդեն քննարկել է Սիրիա ուղարկվող կոնտինգենտի քանակին առնչվող հարցերը: Ենթադրվում է, որ խումբը կազմված կլինի ճառագայթային, քիմիական և կենսաբանական պաշտպանության փորձագետներից և ՌԴ-ի զինծառայողներից: Չի բացառվում, որ գործողությունների վայր ուղարկվի նաև մի բրիգադ` հատուկ նպատակի համար: Սիրիայում անցկացվելիք անվտանգության աշխատանքներին Ռուսաստանի մասնակցությունը փաստել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը: Որքան զինվորական կուղարկի Ռուսաստանը Սիրիա, դեռ հայտնի չէ: «Մենք տարբեր հնարավորություններ ենք դիտարկում: Կոնտինգենտի հստակ չափը և կազմը կախված կլինեն նրանից, թե որքան զինծառայող կհատկացնեն այս նպատակի համար մեր արտասահմանյան գործընկերները»,- ասել է ՌԴ գլխավոր շտաբի աղբյուրը` նշելով, որ մասնակիցների ընդհանուր թիվը կհասնի 10 հազարի:


Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 1138

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ