ՀՀ-ն մնում է ՀԱՊԿ լիիրավ անդամ՝ պահպանելով բոլոր համապատասխան իրավունքներն ու պարտականությունները՝ դեկտեմբերի 11-ին հայտարարել է ՌԴ ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան: «Մենք տեսել և շարունակում ենք տեսնել յուրօրինակ բանավոր լարախաղացություն Հայաստանի ղեկավարության և այդ երկրի որոշ ներկայացուցիչների կողմից։ Իրականում Հայաստանը մնում է լիիրավ անդամ։ Նա դուրս չի եկել ՀԱՊԿ-ից»,- շեշտել է նա:                
 

Խորհրդային գեղանկարչությունը` Ազգային պատկերասրահում

Խորհրդային գեղանկարչությունը` Ազգային պատկերասրահում
23.09.2013 | 17:02

Ազգային պատկերասրահում սեպտեմբերի 24-ին կբացվի «Հույսի, պայքարի և աշխատանքի ժամանակաշրջան» գեղանկարչական ստեղծագործությունների ցուցահանդես: Պատկերասրահի մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ ցուցահանդեսը կանդրադառնա սոցռեալիզմի արվեստին, ներկայացված նմուշները պատկերացում կտան, թե ինչպես են ձևավորվել խորհրդային գեղանկարչության հիմնական ժանրերը` պատմահեղափոխական ժանրը, դիմանկարը, ինչպես նաև այդ ժամանակի նկարիչների համար նորույթ հանդիսացող «արդյունաբերական» բնանկարը: Վերջինիս վառ ներկայացուցիչներից են Մաշկովը և Ռոժդեստվենսկին:

Դիմանկարների շարքում առանձնանում են Մոդորովի ստեղծագործությունները: Նա պետության այն եզակի արվեստագետներից էր, որոնք իրավունք ունեին պատկերելու Խորհրդային Միության առաջնորդներին, անձնապես Ի. Ստալինին:
Տեղի ունեցող սոցիալ-քաղաքական, մշակութային զարգացումներից և տենդենցներից անմասն չէր նաև Խորհրդային Հայաստանը:
«Ավեստագետների մի մասը, կուրորեն հավատալով սպասվող երջանիկ ապագայի կառուցման գաղափարին, պատկերում էր իրականության իդեալականացված և ընդունելի տարբերակը: Մյուս մասը, համառորեն պահպանելով հոգևոր անկախությունը, ճշմարիտ արվեստի դրսևորում էր տեսնում բնանկարի ժանրում, այլաբանական թեմատիկ պատկերներում և արտաքուստ խաղաղ, կամային ամուր կերպարների դիմանկարներում»,- ասվում է ցուցահանդեսի անոտացիայում:
Ազգային պատկերասրահի սույն ցուցահանդեսին կներկայացվեն Սարյանի, Առաքելյանի, Գյուրջյանի, Բեքարյանի, Ռաշմաճյանի, Զարդարյանի, Իսաբեկյանի և այլոց աշխատանքները:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1265

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ