Վաշինգտոնը պահանջում է ՈՒկրաինայի նախագահից արագ արձագանք Թրամփի վարչակազմի «խաղաղության ծրագրին»՝ նպատակ ունենալով Ռուսաստանի հետ հրադադարի համաձայնագրի հասնել «մինչև դեկտեմբերի 25-ը՝ Սուրբ Ծնունդ»՝ հաղորդում է Financial Times-ը։ Երկուշաբթի օրը ՈՒկրաինայի նախագահը Լոնդոնում հանդիպել է Ֆրանսիայի, Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի առաջնորդների հետ։ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը ակնարկել է իրավիճակի հրատապության մասին, նշելով, որ «առաջիկա օրերը կարող են վճռորոշ լինել բոլորի համար»։               
 

Գերմանիան հրաժարվել է լինել միջնորդ` ընդդիմության հետ բանակցություններում

Գերմանիան հրաժարվել է լինել միջնորդ` ընդդիմության հետ բանակցություններում
07.10.2013 | 11:42

Հոկտեմբերի 6-ին, Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը առաջարկել է Գերմանիային ստանձնել միջնորդի դերը` ընդդիմության հետ բանակցություններում, բայց Բեռլինը հրաժարվել է: Գերմանիայի Արտաքին գործերի նախարարությունը նշել է, որ այդ նպատակի համար կա ՄԱԿ-ի և Արաբական պետությունների լիգայի հատուկ ներկայացուցիչ: «Սիրիայում կա ՄԱԿ-ի և Արաբական լիգայի հատուկ ներկայացուցիչ Լիխդար Բրախիմը, մենք լիովին վստահում ենք իր միջնորդական ջանքերին` քաղաքական լուծումներ գտնելու հարցում», - ասել է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Գուիդո Վեստերվելլեն:
Նախարարը ավելացրել է, որ առանձին երկրների միջամտությունը Սիրիայի հակամարտությանը չի օգնի. Վեստերվելլեն նաև նշել է, որ Սիրիայի կոնֆլիկտի լուծումը տեսնում է Ժնևում կայանալիք միջազգային համաժողովում:
Հիշեցնենք, Արաբական Հանրապետության իշխանությունների և ընդդիմության միջև զինված հակամարտությունը շարունակվում է 2011թ. մարտից: Ըստ ՄԱԿ-ի տվյալների, այդ ընթացքում Սիրիայում զոհվել է մոտ 100 հազար մարդ: Երկիրը գտնվում է ավերակների մեջ:
Իրավիճակը Սիրիայում սրվեց այն բանից հետո, երբ օգոստոսի 21-ին սիրիացի ընդդիմադիրները հայտարարեցին, թե իշխանական ուժերը հարձակվել են Դամասկոսի արվարձաններց մեկի վրա և օգտագործել քիմիական զենք: Քիմիական հարձակման հայտարարություններից հետո ԱՄՆ-ը խստորեն հասկացրեց, որ պատրաստվում են պայքարել Բաշար ալ-Ասադի ռեժիմի դեմ:

Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 1239

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ