Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Աշխաբադում «Խաղաղության և վստահության միջազգային ֆորումի» շրջանակում հանդիպել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Ի թիվս այլ հարցերի՝ քննարկվել են ռուս-ուկրաինական պատերազմում համապարփակ խաղաղության հասնելու ջանքերը, ինչպես նաև Հարավային Կովկասում խաղաղության գործընթացը։                
 

Քաղաքը նման չէ ինքն իրեն

Քաղաքը նման չէ ինքն իրեն
12.10.2013 | 13:31

Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի Բարեկամություն, Երիտասարդական, Հանրապետության Հրապարակ, Զորավար Անդրանիկ և Գարեգին Նժդեհ կայարաններում երևանցիները և Երևան ժամանած հյուրերը կարող են տեսնել«Հին Երևանը. հայացք ապագայից» լուսանկարների ցուցադրությունը: Ինչպես տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Երևան քաղաքի պատմության թանգարանի պահոցներից մետրոպոլիտենի սպասասրահներում հայտնված այս լուսանկարները 20-րդ դարասկզբից մինչև դարի կեսերն ընկած ժամանակահատվածի տվյալ կայարանին հարակից տարածքի քաղաքաշինական դիմագծի վավերագրերն են: Ցուցահանդեսը Երևանի անցյալն ու ներկան տեսնելու և համեմատելու յուրօրինակ պատմական ակնարկ է:

Կարծում եմ, և համեմատելն է դժվար, և Երևանը գտնելը մեր օրերում: Տոնական միջոցառման շրջանակում կազմակերպված ցուցադրությունը տխրելու էլի մի առիթ կտա երևանցիներին: Սև-սպիտակ վավերագրերը էլի մի անգամ կփաստեն, որ քաղաքը նման չէ ինքն իրեն:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 1600

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ