Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Աշխաբադում «Խաղաղության և վստահության միջազգային ֆորումի» շրջանակում հանդիպել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Ի թիվս այլ հարցերի՝ քննարկվել են ռուս-ուկրաինական պատերազմում համապարփակ խաղաղության հասնելու ջանքերը, ինչպես նաև Հարավային Կովկասում խաղաղության գործընթացը։                
 

Ձմռանն ընդառաջ

Ձմռանն ընդառաջ
15.10.2013 | 11:45

Մայրաքաղաքի վարչական շրջաններում շարունակվում են ձմռան նախապատրաստական աշխատանքները: Ինչպես տեղեկացնում են քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ծրագրի շրջանակում բազմաբնակարան շենքերում շարունակվում են մուտքերի դռների ու լուսամուտների տեղադրման, ջրթափ խողովակների նորոգման, ջրամատակարարման ցանցերի և կոյուղագծերի ջերմամեկուսացման աշխատանքները: Մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում ընթացքի մեջ են նաև հարթ և թեք տանիքների նորոգման աշխատանքները:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 3100

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ