ՆԱՏՕ-ին ՈՒկրաինայի չանդամակցելու վերաբերյալ իրավաբանորեն պարտավորեցնող փաստաթուղթը կարգավորման շուրջ բանակցությունների անկյունաքարն է՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Այս հարցը անկյունաքարային է և հատուկ քննարկման է արժանի՝ համեմատած մյուսների հետ։ Հենց սա է բանակցային գործընթացի էությունը, և ես կցանկանայի ևս մեկ անգամ ընդգծել, որ մենք չենք ցանկանում այն անցկացնել բարձրախոսի ձևաչափով»,- ընդգծել է նա։               
 

Միջազգային գիտաժողով` նվիրված գորգագործությանը

Միջազգային գիտաժողով` նվիրված գորգագործությանը
08.11.2013 | 12:21

Մշակույթի նախարարությունը Երևանում կանցկացնի հայկական գորգագործական մշակույթի ուսումնասիրման հիմնահարցերին նվիրված «Հայկական հանգույց. գորգագործության ավանդույթները» խորագրով միջազգային գիտաժողով:

Ինչպես տեղեկացնում են մշակույթի նախարարությունից, գիտաժողովի շրջանակում կքննարկվեն «Ավանդական և ժամանակակից գորգը», «Հայկական գորգերի գեղազարդման համակարգի ու դրա առանձնահատկությունների մասին: Հայկական գորգերն արտերկրի թանգարաններում: Հայկական գորգերի մասնավոր հավաքածուների մասին» և այլ թեմաներ:
Գիտաժողովը կանցկացվի նոյեմբերի 20-22-ը: Կմասնակցեն հեղինակավոր մասնագետներ, ինչպես նաև գորգագործության բնագավառում գործունեություն իրականացնող կազմակերպություններ ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Իտալիայից, Մեծ Բրիտանիայից, Լեհաստանից, Ավստրիայից, Լիբանանից, Հայաստանից և ԼՂՀ-ից:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1486

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ