Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Աշխաբադում «Խաղաղության և վստահության միջազգային ֆորումի» շրջանակում հանդիպել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Ի թիվս այլ հարցերի՝ քննարկվել են ռուս-ուկրաինական պատերազմում համապարփակ խաղաղության հասնելու ջանքերը, ինչպես նաև Հարավային Կովկասում խաղաղության գործընթացը։                
 

Սոչին չի մնա առանց Պլյուշչենկոյի

Սոչին չի մնա առանց Պլյուշչենկոյի
26.12.2013 | 21:08

Վերջին տասնհինգ տարում առաջին անգամ լեգենդար գեղասահորդ Եվգենի Պլյուշչենկոն պարտվեց Ռուսաստանի առաջնությունում` առաջին տեղը զիջելով մոսկվացի Մաքսիմ Կովտունին: Համաձայն կանոնակարգի, հաղթողին է տրվում երկիրը Սոչիի օլիմպիադայում ներկայացնելու իրավունքը: Սակայն Պլյուշչենկոյի մարզիչ Ալեքսեյ Միշինը, ով անառարկելի հեղինակություն է մարզաձևում, ամեն ինչ վերջնականապես լուծված չի համարում` գտնելով, որ իր խոսքն ունի ասելու Ռուսաստանի սպորտի նախարարությունն ու ֆեդերացիան: Ամեն դեպքում եթե ոչ մենասահորդների մրցությանը, ապա գնե թիմայինին լեգենդար մարզիկը կմասնակցի: Այնպես որ Սոչին առանց Պլյուշչենկոյի չի լինի: Բնականաբար թիվ մեկ նախապայմանը մնում է մարզիկի առողջական վիճակը:


Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1003

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ