Եվրոպայում սառեցված ռուսաստանյան ակտիվները կբավականացնեն, որպեսզի ևս մի քանի տարի «ուկրաինացիներին փամփուշտների պես ծախսեն»՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Եթե ռուսաստանյան ակտիվները բռնագրավվեն, դրա համար պատասխանատվություն կկրեն ինչպես կոնկրետ մարդիկ, այնպես էլ՝ ամբողջական երկրներ», հավելել է Պեսկովը։               
 

ԲՀԿ-ական Ձմեռ պապ-Ձյունանուշները շրջում են բակից բակ

ԲՀԿ-ական Ձմեռ պապ-Ձյունանուշները շրջում են բակից բակ
04.01.2014 | 19:35

Ամանորի այս օրերին քաղաքի ծայրամասերում շրջում են ՙԲարգավաճ Հայաստան՚ կուսակցության տոնական մեքենաները և Ձմեռ պապ-Ձյունանուշներով, ամանորյա տոպրակներով, բարձր երաժշտությամբ շնորհավորում բնակչության տոները։

Նման պատկերի այսօր՝ առավոտյան ժամը 11-ի սահմաններում, ականատես եղանք Նոր Նորք վարչական շրջանի չորրորդ զանգվածում։ Ճիշտ է, ԲՀԿ-ական շարժական ցերեկույթների հանդիսատեսը բավականին փոքրաթիվ էր, սակայն դա չէր ընկճում հանդիսավարներին, ու տոնական երթը նույն խանդավառությամբ շարունակում էին բակից բակ։ Ընդ որում, ԲՀԿ-ական շքերթն այդ տարածքներում շատ տրամաբանական է, քանի որ Նոր Նորքի չորրորդ զանգվածը հենց այն բացառիկ տարածքն է, որտեղ Երևանի ավագանու ընտրություններում ԲՀԿ-ն հաղթել էր ՀՀԿ-ին։

Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 1853

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ