Եվրահանձնաժողովը պետք է ՈՒկրաինայի ֆինանսավորման այլ միջոցներ գտնի՝ Х սոցցանցում գրել է Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշը։ «Մեր գանձարանը դատարկ է, և մեր ունեցած յուրաքանչյուր կրոն մենք պետք է ուղղենք մեր քաղաքացիների կարիքներին»,- նշել է Բաբիչը։ Ավելի վաղ Եվրամիությունը որոշել էր անժամկետ սառեցնել ռուսական ակտիվները։               
 

Կպայքարի Ռունիի համար

Կպայքարի Ռունիի համար
24.01.2014 | 14:35

Արքայական ակումբը լրջորեն է տրամադրված «Մանչեստր Յունայթեդի» ու Անգլիայի ազգային հավաքականի հարձակվող ՈՒեյն Ռունիին իր կազմում տեսնելու մտադրությունում և պատրաստ է տրանսֆերի համար հատկացնելու քսանհինգ միլիոն ֆունտ սթեռլինգ: Իհարկե, Մադրիդի «Ռեալն» իր հավակնոտ ծրագրերում դեմ չէր լինի ինչպես Սերխիո Ագուերոյի («Մանչեստր Սիթի»), Լուիս Սուարեսի («Լիվերպուլ») կամ Ռադամել Ֆալկաոյի («Մոնակո») թեկնածություններին, սակայն վերջիններս իրենց ակումբների հետ կապված են երկարաժամկետ պայմանագրերով, մինչդեռ Ռունին արդեն կես տարուց կարող է դառնալ ազատ խաղացող: Հայտնի է նաև, որ մարզիկն ինքն էլ դեմ չէ «Ռեալ» տեղափոխվելուն, մանավանդ որ այնտեղ հանդես է գալիս իր նախկին թիմակիցը՝ Քրիշտիանու Ռոնալդուն:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 832

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ