Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Աշխաբադում «Խաղաղության և վստահության միջազգային ֆորումի» շրջանակում հանդիպել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Ի թիվս այլ հարցերի՝ քննարկվել են ռուս-ուկրաինական պատերազմում համապարփակ խաղաղության հասնելու ջանքերը, ինչպես նաև Հարավային Կովկասում խաղաղության գործընթացը։                
 

Պատգամավորի բիզնես-գործերը լավ չեն

Պատգամավորի բիզնես-գործերը լավ չեն
18.03.2014 | 00:52

Չնայած Մաքսային միությանն անդամակցելու որոշման ամենաակտիվ ողջունողներից մեկը պատգամավոր, գործարար Ալեքսան Պետրոսյանն էր, սակայն ՄՄ-ի «ոտքը», կարծես, այնքան էլ «խերով» չէր նրա բիզնեսի համար:
Մեր տեղեկություններով, այս գործարարի բիզնես-տնտեսությունը ծանր «ճգնաժամի» մեջ է, գործարանն անգամ փակման շեմին է: Ավելին, խոսակցություններ կան, որ գործարար-պատգամավորը մտադիր է իր բիզնեսը վաճառելու:
Որոշ տեղեկություններով, ոմանք Ալեքսան Պետրոսյանի բիզնեսում փայատիրական «նկրտումներ» ունեն: Հիշեցնենք, որ պատգամավորին է պատկանում Արմավիրի ՄԱՊ ՓԲԸ-ն, որն արտադրում է կոնյակ, գինի և պահածոներ:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 4690

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ