ՀՀ-ն մնում է ՀԱՊԿ լիիրավ անդամ՝ պահպանելով բոլոր համապատասխան իրավունքներն ու պարտականությունները՝ դեկտեմբերի 11-ին հայտարարել է ՌԴ ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան: «Մենք տեսել և շարունակում ենք տեսնել յուրօրինակ բանավոր լարախաղացություն Հայաստանի ղեկավարության և այդ երկրի որոշ ներկայացուցիչների կողմից։ Իրականում Հայաստանը մնում է լիիրավ անդամ։ Նա դուրս չի եկել ՀԱՊԿ-ից»,- շեշտել է նա:                
 

Քեսաբից արտագաղթում են

Քեսաբից արտագաղթում են
27.06.2014 | 00:21

Զինյալ ահաբեկիչներից ազատագրված Քեսաբն այսօր ծայրահեղ ծանր վիճակում է: Այս մասին «Իրատես de facto»-ին փոխանցեցին այնտեղ վերադարձած մեր հայրենակիցները, փաստելով, որ ակտիվ վերականգնողական աշխատանքներ են իրականացվում: «Բոլոր տները թուրքերը թալանել են, շուկաները հրո ճարակ են դարձել, եկեղեցիները, հյուրանոցներն ավերված են: Ընդհանուր առմամբ՝ Քեսաբում վնասվել է 7000 տուն, պարտեզներ, այսինքն, գրեթե ամեն ինչ: Եթե հաշվենք վնասը դոլարային հարաբերակցությամբ, ապա շուրջ 1 մլրդ դոլար է կազմում»,- փոխանցեցին քեսաբահայ մեր հայրենակիցները, ցավով նկատելով, որ անգամ մալուխներն են թալանված:
Չնայած մեծ ոգևորությանը, որ վերջապես վերադարձել են իրենց օջախները, քեսաբահայերը, տեսնելով առկա վիճակը, խոր հիասթափության մեջ են, ճնշված ու տարակուսած: Ավելին, ոմանք, հասկանալով, որ չեն կարողանում կորուստը վերականգնել, արտագաղթել են:
Երկրի ղեկավարությունը խոստացել է նեցուկ լինել քեսաբցիներին և պետբյուջեից գումարներ հատկացնել վերականգնողական աշխատանքներն արագ իրականացնելու համար:
Այս պահին սիրիական բանակը դեռ շարունակում է Քեսաբը «մաքրել» ահաբեկչական տարրերից: Հիշեցնենք, որ այս տխուր իրադարձությունների հետևանքով քեսաբցի երկու հայ է զոհվել` Գևորգ Ճուրեանը և Վարդան Անտրեանը, բայց երկրի զինվորականության կորուստը բավականին մեծ է. ինչպես փոխանցում են տեղացիները, շուրջ 1000 նահատակ: Իսկ ահաբեկիչների կորուստները տասնապատիկ շատ են՝ մոտ 10000։
«Շատ տխուր է Քեսաբը, բայց բնությունից տրված նրա կախարդական տեսքը հաղթում է և հույս տալիս քեսաբցիներին, որ նորից զրոյից սկսեն վերակառուցել սեփական երկիրը»,- հավաստիացրեց քեսաբահայ մեր զրուցակիցը:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 584

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ