Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Աշխաբադում «Խաղաղության և վստահության միջազգային ֆորումի» շրջանակում հանդիպել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Ի թիվս այլ հարցերի՝ քննարկվել են ռուս-ուկրաինական պատերազմում համապարփակ խաղաղության հասնելու ջանքերը, ինչպես նաև Հարավային Կովկասում խաղաղության գործընթացը։                
 

30 ցմահ դատապարտվածներ հացադուլ են հայտարարել

30 ցմահ դատապարտվածներ հացադուլ են հայտարարել
30.06.2014 | 12:30

Այսօր ժամը 13:00-ին ցմահ ազատազրկվածների մի խումբ հարազատներ բողոքի ակցիա են կազմակերպելու արդարադատության նախարարության դիմաց: Դրան զուգահեռ շուրջ 30 ցմահ դատապարտվածներ հացադուլ հայտարարելու մասին դիմում են տվել:
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում պահվող ցմահները, ի թիվս այլ պահանջների, առաջարկում են, որ իրենց այցելի արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը և տեղում ծանոթանա իրենց խնդիրներին:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2360

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ