ՆԱՏՕ-ին ՈՒկրաինայի չանդամակցելու վերաբերյալ իրավաբանորեն պարտավորեցնող փաստաթուղթը կարգավորման շուրջ բանակցությունների անկյունաքարն է՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Այս հարցը անկյունաքարային է և հատուկ քննարկման է արժանի՝ համեմատած մյուսների հետ։ Հենց սա է բանակցային գործընթացի էությունը, և ես կցանկանայի ևս մեկ անգամ ընդգծել, որ մենք չենք ցանկանում այն անցկացնել բարձրախոսի ձևաչափով»,- ընդգծել է նա։               
 

Մխիթարյանն ակտիվ է

Մխիթարյանն ակտիվ է
22.07.2014 | 11:59

Նոր մրցաշրջանին նախապատրաստվող Դորտմունդի «Բորուսիան» արդեն երկու ընկերական խաղ է անցկացրել, երկուսում էլ փոխարինման ելած Հենրիխ Մխիթարյանը դարձել է գոլերի ու գոլային փոխանցումների հեղինակ: Հուսանք, որ սպասվելիք մրցաշրջանն անհամեմատ հաջողակ կլինի Հայաստանի ֆուտբոլի ազգային ընտրանու հարձակվողի համար, ով այսօր հայկական ֆուտբոլի ամենավառ դեմքն է:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 827

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ