Եվրոպայում գազի գները բարձրացել են վերջին չորս ամսվա ամենաբարձր նիշին. Մերձավոր Արևելքում հակամարտության լարումն ուժեղացնում է մտավախությունները գալիք ձմռանը մատակարարումների հնարավոր դեֆիցիտի վերաբերյալ։               
 

Լևոնը երկրորդն է

Լևոնը երկրորդն է
23.09.2014 | 11:15

Իսպանական Բիլբաո քաղաքում ավարտվեց շախմատի Մեծ սաղավարտի եզրափակիչ մրցաշարը: Ավարտական տուրում Լևոն Արոնյանը պարտության մատնեց հնդիկ գրոսմայստեր Վիշվանաթան Անանդին ու տասը միավորով զբաղեցրեց մրցաշարի երկրորդ հորիզոնականը` մեկ միավորով զիջելով աշխարհի թագի հավակնորդին: Ընդհանուր առմամբ մրցաշարում հայ գրոսմայստերը հաղթել է երկու պարտիայում, չորսում ցույց տվել հիսունտոկոսանոց արդյունք: Եթե նկատի ունենանք ընթացիկ մրցաշրջանում մեր գրոսմայստերի ելույթները, Բիլբաոն պիտի միանշանակ համարել հաջողված:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 884

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ