Եվրոպայում գազի գները բարձրացել են վերջին չորս ամսվա ամենաբարձր նիշին. Մերձավոր Արևելքում հակամարտության լարումն ուժեղացնում է մտավախությունները գալիք ձմռանը մատակարարումների հնարավոր դեֆիցիտի վերաբերյալ։               
 

Նահանջել ենք

Նահանջել ենք
24.10.2014 | 13:06

ՖԻՖԱ-ն հրապարակել է ազգային ընտրանիների վարկանիշային նոր աղյուսակը: Դրանում մենք յոթանասունհինգերորդն ենք՝ նահանջելով քսաներեք հորիզոնականով: Դրանում զարմանալի ոչինչ չկա՝ նկատի ունենալով մեր հավաքականի թույլ մրցելույթները, որոնք պայմանավորված են նաև առաջատար շատ ֆուտբոլիստների վնասվածքով: Վիճակագրության սիրահարների համար ասենք, որ 2014-ին մեր տղաները ունեցել են ութ հանդիպում, պարտվել են վեցում, հաղթել ու ոչ-ոքի խաղացել մյուս երկուսում:
Նախկինի պես աղյուսակը գլխավորում են աշխարհի գործող չեմպիոնները: Գերմանացիներին հաջորդում են Արգենտինայի ու Կոլումբիայի ընտրանիները:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1156

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ