Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Երևանը կզարդարվի ծաղիկներով

Երևանը կզարդարվի ծաղիկներով
14.02.2015 | 04:14

Երևանի քաղաքապետարանի կանաչապատման 2015 թվականի ծրագրի շրջանակում մայրաքաղաքի ծաղկապատման աշխատանքների կազմակերպման նպատակով տարվում են նախապատրաստական աշխատանքներ:
Այս տարի Երևանը կզարդարվի շուրջ 3 մլն ծաղիկներով: Հոլանդիայից կներկրվի 1 մլն 200 հազար ծաղկասածիլ: Ծաղիկներ են աճեցվում նաև քաղաքային ջերմատանն ու վարչական շրջանների ջերմոցային առանձին փոքր տնտեսություններում: Այս պահին արդեն 250 հազար ծաղիկ է աճեցված՝ պատրաստ տեղափոխման համար: Ընդհանուր առմամբ, ծաղկապատ տարածքների մակերեսը կհասնի 7.5 հեկտարի:

Դիտվել է՝ 3545

Մեկնաբանություններ