Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Աշխաբադում «Խաղաղության և վստահության միջազգային ֆորումի» շրջանակում հանդիպել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Ի թիվս այլ հարցերի՝ քննարկվել են ռուս-ուկրաինական պատերազմում համապարփակ խաղաղության հասնելու ջանքերը, ինչպես նաև Հարավային Կովկասում խաղաղության գործընթացը։                
 

Գյուղի տարրական դպրոցը ուզում են անվանակոչել Քիմ Քարդաշյանի անունով

Գյուղի տարրական դպրոցը ուզում են անվանակոչել Քիմ Քարդաշյանի անունով
17.02.2015 | 21:00

Կարսի Քարաքալե գյուղի բնակիչները Քիմ Քարդաշյանի անունով են ուզում կոչել գյուղի տարրական դպրոցի անունը: Քարդաշյանի նախնիները սերում են այս գյուղից: Եռուզեռը սկսվել է սկանդալային հեռուստաաստղի տոհմածառի մասին տեղեկությունների հրապարակումից հետո: Ըստ լուրերի, ոգևորությունն այնտեղ է հասել, որ գյուղի աղջիկները հայկական գերեզմանատան շիրմաքարերի և հայկական տների մոտ լուսանկարվում են` նմանակելով Քարդաշյանին:

Հարց է` գյուղի բնակինե՞րն են ոգևորված Քարդաշյանի հայրենակիցը լինելու փաստով, թե՞ թուրքական լրատվամիջոցներն են կրակը թեժացնում:
Հիշեցնենք, որ Թուրքիայում վտանգված են հայկական դպրոցների անունները: Այդ երկրի կրթական հաստատությունների գործունեությունը կարգավորող նոր կանոնադրության 7-րդ հոդվածի համաձայն` կրթական հաստատությունները պետք է կրեն իրենց նպատակին, կրթական ծրագրին համահունչ թուրքերեն անուններ:
Թուրքերին զվարճացնող շոուի ցանցն ընկնելը տխուր փաստ է:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1955

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ