Իրանը կարող է պաշտպանական գործողություններից անցնել հարձակողական գործողության, եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին շարունակի հարվածներ հասցնել երկրի տարածքին՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, Իրանի զինված ուժերը զսպման փուլից կանցնեն հարձակման և լիակատար ոչնչացման փուլի»,- շեշտել է Ռեզային:               
 

Պլատինին վերընտրվել է ՈՒԵՖԱ-ի նախագահ

Պլատինին վերընտրվել է ՈՒԵՖԱ-ի նախագահ
24.03.2015 | 20:46

ՈՒԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին երրորդ քառամյա ժամկետով վերընտրվել է պաշտոնում: 3 անգամ աշխարհի լավագույն ֆուտբոլիստ ճանաչված Պլատինին Եվրոպայի ֆուտբոլի ասոցիացիաների միությունը կղեկավարի ևս 4 տարի: Ընտրությունը կատարվել է Վիեննայում ՈՒԵՖԱ-ի համագումարի ժամանակ, Պլատինին նախագահի միակ թեկնածուն էր: «Ինչպես դուք գիտեք, իմ վերընտրվելը նաև նշանակում է, որ ես կշարունակեմ պաշտոնավարել որպես ՖԻՖԱ-ի փոխնախագահ ևս 4 տարի»,- ասել է Պլատինին՝ շարունակելով. «Մենք՝ եվրոպացիներս, ուզում ենք ուժեղ ՖԻՖԱ ունենալ, ՖԻՖԱ, որը հարգանքի է արժանի և հարգված է, քանի որ ֆուտբոլը կառավարող գերագույն մարմինն է և միշտ կլինի այդպիսին»:

Դիտվել է՝ 752

Մեկնաբանություններ