«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

Զիկոն ՖԻՖԱ-ի նախագահի թեկնածու

Զիկոն ՖԻՖԱ-ի նախագահի թեկնածու
04.06.2015 | 08:10

Բրազիլացի աշխարհահռչակ ֆուտբոլիստ Զիկոն մտադիր է առաջադրվել ՖԻՖԱ-ի նախագահի թեկնածու, Զեպ Բլատերի հրաժարականի հայտարարությունից հետո։ 62-ամյա Զիկոն այժմ Հնդկաստանի «Գոա» թիմի մարզիչն է, ֆեյսբուքյան իր էջում նա գրել է, թե պատճառ չկա հրաժարվել նման փորձից։ «Ինչու ոչ։ Ողջ կյանքս ֆուտբոլի հետ է կապված, դա իմ կիրքն է», - գրել է Զիկոն՝ ընդգծելով, որ դեռ մտածում է։ Մեկ այլ աշխարհահռչակ բրազիլացի՝ Պելեն, մեկնաբանելով ՖԻՖԱ-ի շուրջ տեղի ունեցածը, ասել է, թե կազմակերպությունը կարիք ունի այնպիսի մարդկանց, որոնց կարելի է հավատալ։ BBC-ի հետ հարցազրույցում Պելեն ընդգծել է, որ կատարվածը վերաբերում է ոչ թե առանձին մարդկանց, այլ բոլոր ֆուտբոլիստներին և ֆուտբոլասերներին։

Դիտվել է՝ 620

Մեկնաբանություններ