«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

Լևանդովսկին կհամաձայնի՞

Լևանդովսկին կհամաձայնի՞
19.02.2016 | 09:56

Դորտմունդի «Բորուսիայից» Մյունխենի «Բավարիա» տեղափոխված լեհ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկու հետ ակումբը, ինչպես հայտնի է, պայմանագիր էր կնքել մինչև 2019 թվականը, սակայն, հայտնի է դարձել, որ ակումբն ուզում է ֆուտբոլիստի հետ պայմանագիրը ևս երկու տարով երկարացնել: Բնականաբար՝ թարմացված պայմաններով, քանի որ լեհի ծառայություններով, ի թիվս այլոց, խիստ հետաքրքրված է նաև Մադրիդի «Ռեալը»: Թե այս երկու ակումբների մրցակցությունում ով կլինի հաղթող կողմը, որոշակիորեն դժվար է ասել, բայց որ Լևանդովսկին դեմ չէր լինի աշխարհի ամենահեղինակավոր թիմի կազմում էլ իր ուժերը փորձարկելուն, հայտնի բան է: Մի խոսքով, ամեն ինչ կախված կլինի նրանից, թե ով ավելի շահավետ պայմաններ կառաջարկի:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1203

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ