Իրանը կարող է պաշտպանական գործողություններից անցնել հարձակողական գործողության, եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին շարունակի հարվածներ հասցնել երկրի տարածքին՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, Իրանի զինված ուժերը զսպման փուլից կանցնեն հարձակման և լիակատար ոչնչացման փուլի»,- շեշտել է Ռեզային:               
 

Տոտտին՝ կատալիզատո՞ր

Տոտտին՝ կատալիզատո՞ր
13.05.2016 | 10:12

Այն, որ Եվրոպայի առաջնության ավարտից հետո Իտալիայի ազգային ընտրանին կլքի նրա ներկայիս գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն, նորություն չէ: Նա, տեղեկացված եք, գնում է գլխավորելու Լոնդոնի «Չելսին»: Բնականաբար, հարց է առաջանում՝ իսկ ո՞վ կլինի նրա հավանական հաջորդը: Ըստ վերջերս շրջանառվող լուրերի, ամենայն հավանականությամբ՝ Լուչանո Սպալետին, ով ընթացիկ մրցաշրջանի կեսերից գլխավորեց «Ռոման»:
Նկատենք՝ հերթական անգամ:


Տասը տարի առաջ էլ էր նա իտալական «գայլերի» գլխավորը, ու թիմը հարկադրված լքեց Տոտտիի հետ ունեցած տարաձայնությունների պատճառով. «Ռոմայի» կենդանի լեգենդը բավարար հեղինակություն, ուժ ու կարողություն ուներ այդ բանն անելու համար: Տասը տարի անց թիմի գլուխ գալով՝ Սպալետին որոշեց վրեժխնդիր լինել ֆուտբոլիստից՝ տևական ժամանակով նրան նստեցնելով պահեստայինների նստարանին: Նրա կիրառած պատժամիջոցն աննկատ չմնաց: Երկրպագուները ուզում էին խաղադաշտում տեսնել իրենց կուռքին ու ոչ թե պահեստայինների նստարանին: Այդ ընթացքում եղավ մի պահ, որ «Ռոման» սկսեց չարդարացնել հույսերը, ու մարզիչը ստիպված էր խաղադաշտ հանել Տոտտիին: Գուցեև ի հեճուկս Սպալետիի, երեսունիննամյա Տոտտին ունեցավ խաղերի շարք, որտեղ կամ վճռորոշ գոլ էր խփում, կամ վճռորոշ գոլային փոխանցման հեղինակ դառնում: Նման պայմաններում ակումբի համար ֆուտբոլիստից հրաժարվելը, ինչ խոսք, որ խելագարության տեսակ բան է դառնում: Ելքը մնում է մեկը, ու այդ ելքը ներկայանում է Սպալետիի համար ազգայինի գլխավոր դառնալու հեռանկարով, որտեղ, բնականաբար, Իմպերատորն այլևս չի լինի, ու Սպալետին կունենա նրա ներկայությունից հեռու լինելու հնարավորություն: Իհարկե, Տոտտի-Սպալետի հանգուցալուծման այլ տարբերակներ էլ կան, սակայն այդ մասին ճիշտ կլինի խոսել այն ժամանակ, եթե Սպալետին չդառնա ազգայինի գլխավոր մարզիչ:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1280

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ