«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

Կացնահարեցին

Կացնահարեցին
19.06.2016 | 11:20

Այն, ինչ տեղի ունեցավ Ամերիկայի գավաթի հոբելյանական խաղարկության մեկ քառորդ փուլի Մեքսիկա-Չիլի դիմակայության ժամանակ, այլ կերպ որակելը պարզապես անհնար է: Մինչ այս հանդիպումը հրաշալի հանդես եկող Մեքսիկայի ընտրանուն, որին իրավամբ համարում էին առաջնության գլխավոր ֆավորիտներից մեկը, «ինկերի» հետնորդները սարսափելի դաս տվեցին՝ ջախջախելով 7:0 հաշվով: Պոկերի հեղինակ է դարձել Վարգասը: Այսպիսով՝ կիսաեզրափակչում Ամերիկայի գործող չեմպիոնը կհանդիպի Կոլումբիայի ընտրանու հետ: Մյուս զույգը կազմել են Արգենտինայի ու ԱՄՆ-ի հավաքականները:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1369

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ