«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

Բեռլուսկոնիին փող է պետք՝ նա վերադառնում է քաղաքականություն

Բեռլուսկոնիին փող է պետք՝ նա վերադառնում է քաղաքականություն
06.07.2016 | 08:32

Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին վաճառել է «Միլան» ֆուտբոլային ակումբը, որը պատկանում էր իրեն մոտ 30 տարի: Աշխարհի ամենաշատ տիտղոսներն ունեցող ակումբի նոր սեփականատերն է դարձել չինացի գործարարների խումբը: «Միլանի» նախագահ Սիլվիո Բեռլուսկոնին հայտնել է, որ ակումբը վաճառել է չինացի գործարարներին: Նա նոր տերերից պահանջել լուրջ ներդրումներ իրականացնել 2 տարվա տրանսֆերային գործընթացների համար:


«Նրանց առաջ պայման եմ դրել, որ առաջիկա 2 տարիների համար պետք է ծախսեն 400 միլիոն եվրո՝ տրանսֆերային շուկայում»,- նշել է նա:
Բեռլուսկոնին դարձել էր «Միլանի» սեփականատեր 1986 թվականից:

Դիտվել է՝ 1061

Մեկնաբանություններ