«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

Նկատի ունեցեք՝ պարտվել է միայն Պորտուգալիան

Նկատի ունեցեք՝ պարտվել է միայն Պորտուգալիան
09.07.2016 | 15:16

Կիրակի կայանալիք Պորտուգալիա-Ֆրանսիա եզրափակիչ դիմակայությունը չհաշված, որտեղ վերջինս առաջնությունը հյուրընկալած կողմն է, ֆուտբոլի Եվրոպայի մինչ այս առաջնությունը չորս դեպք է եղել, երբ տանտերերը հանդես են եկել խաղարկության գլխավոր հանդիպումում (Իսպանիա՝ 1964թ., Իտալիա՝ 1968թ., Ֆրանսիա՝ 1984թ.): Դրանցից երեքում հյուրընկալող երկրի հավաքականը դարձել է չեմպիոն, ու միայն Պորտուգալիայի ընտրանին է, որ պարտվել է՝ չկարողանալով հաղթահարել հույների արգելքը (2004թ.):

Կիրակի սպասվելիք դիմակայությունում Ֆրանսիայի ընտրանին կամ կկրկնի պորտուգալացիների տհաճ նախադեպը, կամ էլ կդառնա տան պատերի ներսում աշխարահամասի առաջնությունում երկու անգամ շահած առաջին թիմը:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1827

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ