«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

Նոկաուտի է ենթարկել մրցավարին

Նոկաուտի է ենթարկել մրցավարին
16.01.2017 | 19:50

Երկրորդ կիսամիջին քաշային կարգում պրոֆեսիոնալ բռնցքամարտի WBC և IBF վարկածներով չեմպիոնական գոտիների համար շվեդ Բադու Ջեկի ու բրիտանացի Ջեյմս Դիգեյլի մարտում տեղի է ունեցել ոչ այնքան հաճախ պատահող բան: Զուտ պատահաբար շվեդը նոկաուտի է ենթարկել մրցամարտի ռեֆերի Արթուր Մերկանտե-կրտսերին: Հաշվի առնելով հարվածի պատահականության գործոնը (քիչ չեն դեպքերը, երբ դիտավորությամբ են հարված հասցվում)՝ մրցավարը միավորներ չի հանել բռնցքամարտիկից:

Ինչ վերաբերում է մարտի ելքին, մրցավարների ձայները կիսվել են, ինչը նշանակել է, որ ամեն մեկը մնացել է իր ունեցած չեմպիոնական տիտղոսով:


Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1412

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ